Բարեփոխումների առանցքային նպատակադրումը երկրում այնպիսի գործարար միջավայրի հաստատումն է, որին հատուկ են՝ անհրաժեշտ նվազագույն ծավալով, հստա- կության բարձր աստիճանով, համաչափ և հավասար կիրառությամբ, կայուն և կանխատեսելի կարգավորումներ:
Դրանց արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում կդիրքավորվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում:
Այս նպատակների իրագործմանն ուղղված են մի շարք միջոցառումներ՝
1. Գործարար միջավայրի բարելավման տարեկան ծրագրերի իրականացումը հետևողականորեն շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարողությունները՝ ամբողջականացնելով հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը.
2) մինչև 2017 թվականի ավարտը կրճատել էլեկտրականության միացման գործընթացում ժամկետները, ինչպես նաև՝ պահանջվող գործողությունները.
3) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել քաղաքաշինական թույլտվությունների ոլորտում էլեկտրոնային համակարգի լայն կիրառություն.
4) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել պետության կողմից մատուցվող ծառա- յությունների արագացված ընթացակարգեր, եթե ներկայումս այդպիսիք սահմանված չեն.
5) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել oրենսդրական փոփոխություններ` խթաններ ստեղծելով սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացումը որպես գերակայություն սահմանելու ուղղությամբ։
2. Տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել գերիշխող դիրքի չարաշահում որակելու դեպքերի օրենսդրական հստակեցում.
2) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել տնտեսական մրցակցության բնագավառում կայացվող անհատական որոշումների ամփոփման, դրանց նախադեպային տրամաբանության հստակեցման և տնտեսավարողներին ու լայն հասարակությանն իրազեկման մեխանիզմները.
3. Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ինստիտուցիոնալ հնարավորությունները և 2018 թվականին հրապարակել վիճակագրական տեղեկատվությունը.
2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել ՓՄՁ-ի սուբյեկտների նոր պահանջներին համապատասխան պետական աջակցության նոր գործիքակազմ, այդ թվում՝ խորացնել ՓՄՁ-ի ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների հետ համագործակցությունը:
Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: