Ստուգել հայտի կարգավիճակը

Մեր առաքելությունը

Բիզնեսի, հատկապես առավել խոցելի փոքր և միջին բիզնես զարգացման հարցում խիստ կարևոր է ունենալ գործարար ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրություն ու վարչարարություն: Մենք ցանկանում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր լինի: Մեր թիմը պատրաստակամ է լսել Ձեր կողմից բարձրաձայնված գործարար ոլորտի խնդիրները, և օգտակար լինել Ձեզ՝ դրանց լուծման հարցում: Բացի այդ, մենք կապահովենք գործարար ոլորտի բարեփոխումների առաջարկներին ընթացքը և կլուսաբանենք ոլորտի զարգացումները:

Անանունություն

Դուք իրավունք ունեք Ձեզ հուզող բիզնես խնդիրների վերաբերյալ անանուն կերպով հայտեր ներկայացնել: Ձեր տրամադրած հայտը ամբողջությամբ կկոդավորվի: Բացի այդ, գործում են գաղտնիության հավելյալ երաշխիքներ Tor ինտերնետ բրաուզերով օգտվելու դեպքում. Ձեր համակարգչի IP հասցեն չի բացահայտվի, հետևաբար ոչ ոք չի կարողանա պարզել ձեր ինքնությունը:

Արագ արձագանք

Ձեր հայտը մեր կայքում ներկայացնելուց հետո Ձեր տրամադրած տեղեկատվությունը կուսումնասիրվի մեր փորձագետների կողմից, ով երկու աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանի Ձեզ՝ Ձեր կողմից բարձրացված հարցի լուծման նպատակով։

Բարեփոխումներ

Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը կարող է օժանդակել մեզ հատկորոշելու փաստերի վրա հիմնված բարեփոխումներ և նվազեցնելու բյուրոկրատական քաշքշուկները: Բարեփոխումներն իրականացվում են հանրային- մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով։

Իրազեկվածություն

Կարող եք ծանոթանալ բիզնես ոլորտի վերջին նորություններին, օրինակ` հարկային, մաքսային և այլ ենթաոլորտներում օրենսդրական փոփոխություններին և այլն: Բացի այդ, կարող եք իրազեկված լինել բիզնես ոլորտում իրականացվող տարաբնույթ միջոցառումների և այլնի մասին։

Հայտերի վիճակագրություն

Սույն բաժնում ներկայացվում է վիճակագրություն այն մասին թե որքան հայտեր են ներկայացվել և դրանցից որքան տոկոսն է ընդունվել

33

Ներկայացված հայտերի քանակը

10

Հաստատված հայտերի քանակը

Սույն բաժնում ներկայացվում է վիճակագրություն այն մասին, թե կայքի միջոցով ներկայացված հայտերը բիզնես գործունեության որ ոլորտներին են առնչվել

Մանրամասն վիճակագրություն

Վերջին նորությունները

Սույն բաժնում առաջարկում ենք ծանոթանալ բիզնես ոլորտում իրականացրած մեր գործունեությանը և դրանց լուսաբանումներին փաստերի վրա հիմնված բարեփոխումներ հատկորոշելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու վերաբերյալ, ինչպես նաև` սպասվող միջոցառումների վերաբերյալ:

Բացի այդ, սույն բաժնում կարող եք ծանոթանալ բիզնես ոլորտի վերջին նորություններին, օրինակ` հարկային, մաքսային և այլ ենթաոլորտներում օրենսդրական փոփոխություններին, տարբեր տնտեսվարող սուբյեկտներից, օրինակ` ՓՄՁ-ներին տրվող վարկային արտոնություններին, լրագրողական հետաքննություններին, դասընթացներին և այլն: Կարող եք նաև մեզ ներկայացնել, թե բիզնես ոլորտի հավելյալ ի՞նչ տեղեկատվություն ձեզ կհետաքրքրի:

Մասնավոր հետախույզները կարող են աջակցել բիզնեսին

Մասնավոր հետախույզները կարող են աջակցել բիզնեսի զարգացման հարցերում․ մասնավորապես՝ այս ինստիտուտի ներդրումը կարող է դիտարկվել բիզնեսի ոլորտում կոռուպցիոն խնդիրների հաղթահարման միջոց․ այս մասին այսօր նոր ինստիտուտի ներդրման վերաբերյալ սեմինարին ասաց «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը։

10.10.2017

Միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժերի հաշվարկման ժամկետը կրճատվում է 3 անգամ` 90 օրից դառնալով 30

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

22.09.2017

«Եվրոպան Հայաստանում» ցուցահանդես՝ Հայաստանում՝ ԵՄ ընկերությունների համար

Այսօր տեղի ունեցավ «Եվրոպան Հայաստանում» բազմաոլորտային առևտրի և ներդրման առաջին ցուցահանդեսը՝ Հայաստանում՝ Եվրամիության ընկերությունների համար:

15.09.2017

Պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը

Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից:

15.09.2017

Հաջողության պատմություններ

Սույն բաժնում ներկայացվելու են կայքի և մեր փորձագետների օժանդակությամբ հաջողությամբ հանգուցալուծված գործերը, ինչի արդյունքում վերականգնվել են բիզնեսի ներկայացուցիչների իրավունքները, կատարվել են օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվել են առկա խնդիրները լուծելու իրավիճակային աշխատանքային խմբեր: Բոլոր հաջողության պատմություններում հերոսների անունները կփոխարինվեն այլ անուններով, և կպահպանվեն նրանց գաղտնիությունը: Հերոսների ինքնությունը կբացահայտվի միայն իրենց ցանկությամբ:

Մեր գործընկերները

Կայքէջը պատրաստվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Եվրոպական բիզնես ասոցիացիան, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: