Ստուգել հայտի կարգավիճակը

Ի՞նչ է իրենից ներկայացնում սույն կայքը

Սույն կայքը ներկայացվող հայտերի պաշտպանության բարձր հզորության տեղեկատվական համակարգ է: Ծրագրերի համադրությունը կոդիֆիկացնում է ներկայացված տեղեկատվությունը և հետևաբար պաշտպանում է այն կողմնակի միջամտությունից: Հայտ ներկայացնողները կարող են անանուն հանդես գալ:

Ո՞վ կարող է ներկայացնել հայտ

Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը, հանրային ծառայողները, հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև այլ անձինք, ովքեր բիզնես ոլորտում հանդիպել են խնդիրների Հայաստանի Հանրապետության տարածքում կամ խնդիրը կապված ՀՀ իրավասու մարմինների գործունեության հետ:

Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ ներկայացնել հայտ

Խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել անմիջապես՝ ծագած խնդրի պահին: Եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:

Հայտերը կարող են ներկայացնել այստեղ:

Արդյո՞ք առկա է հայտ ներկայացնելու վերջնաժամկետ

Խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել անմիջապես՝ ծագած խնդրի պահին: Եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:

Ինչ հարցերո՞վ կարող եմ ներկայացնել հայտ

Բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդիրների և հարցերի դեպքում, այդ թվում հարկային, մաքսային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների և թույլտվությունների, պետական գնումների ոլորտում ծագած խնդիրները և հարցերի դեպքում: Ոլորտների վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ:

Ինչ հարցերո՞վ չեմ կարող ներկայացնել հայտ

Դուք չեք կարող ներկայացնել հայտ, եթե Ձեր հայտը չի առնչվում բիզնես ոլորտին: Այս դեպքում հայտը մնում է առանց քննության:

Ո՞ր տվյալներն են պարտադիր հայտ ներկայացնելու համար

Հայտ ներկայացնելու համար պարտադիր տվյալներն են տեղեկատվություն այն մարմնի մասին, ում հետ հարաբերություններում ծագել է խնդիր, մարմնի գործունեության վայրի` ըստ մարզի և ըստ քաղաքի, խնդրի բովանդակության, դեպքի նկարագրության, խնդրի առաջացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն: Վերոնշյալ տեղեկատվության լրացումը բավարար է հայտը ավարտելու և ներկայացնելու համար: Ո՞ր տվյալներն են ոչ պարտադիր հայտ ներկայացնելու համար

Ո՞ր տվյալները պարտադիր չեն հայտ ներկայացնելու համար, սակայն կարող եմ ներկայացնել

Հայտ ներկայացնելու համար ոչ պարտադիր տվյալներն են առավել մանրամասն տեղեկությունների ներկայացումը ծագած խնդրի ժամի, վայրի մասին, այն մասին, թե ինչպե՞ս է հայտ ներկայացնող անձը տեղեկացել խնդրի մասին, պաշտոնատար անձի անվան և պաշտոնի վերաբերյալ: Հնարավոր է նաև կցել խնդիրն ապացուցող լուսանկարներ և այլ ապացույցներ:  Բացի այդ, հնարավոր է նաև լրացնել անձնական տվյալները և ներկայացնել հայտը:

Արդյո՞ք պարտադիր է ապացույցներ ներկայացնել

Ապացուցող լուսանկարներ և այլ ապացույցներ ներկայացնելը պարտադիր չէ, սակայն խրախուսվում է, քանի որ այն կնպաստի Ձեր խնդրի լուծմանը:

Արդյո՞ք ես փաստաբանի կարիք ունեմ

Ոչ

Արդյո՞ք հայտ ներկայացնելը անվճար է

Այո: Tor ինտերնետ-բրաուզերը ևս անվճար է և հասանելի յուրաքանչյուրին:

Արդյո՞ք պահպանվում է հայտ ներկայացված անձի գաղտնիությունը

Այո, հայտ ներկայացված անձի գաղտնիությունը պահպանվում է: Սակայն, առկա են գաղտնիության պահպանման երկու մակարդակներ: 2 տարբերակով էլ հայտ ներկայացնելու դեպքում հնարավորություն է տրվում մնալ անանուն:

Սակայն, գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով անհրաժեշտ է հայտը ներկայացնել էջի միջոցով, որը հասանելի չէ ստանդարտ ինտերնետ-բրաուզերով, այլ հասանելի է բացառապես Tor ինտերնետ-բրաուզերի միջոցով, որը ստեղծված է երրորդ անձանցից պաշտպանության նպատակով: Tor-ը քողարկում է Ձեր IP հասցեն և կոդավորում է տվյալները: Tor Ինտերնետ-բրաուզերը անվճարէ և հասանելի յուրաքանչյուրին:

Ստանդարտ ինտերնետ-բրաուզերով հայտը ներկայացնելու դեպքում գաղտնիությունը ևս պահպանվում է, սակայն տվյալների կոդավորում տեղի չի ունենում, հետևաբար տեղեկատվությունը պաշտպանված չէ, օրինակ, կիբեր հարձակումների դեպքում: Հետևաբար, մենք խորհուրդ են տալիս օգտվել Tor ինտերնետ-բրաուզերից:

Ներբեռնել Tor ինտերնետ-բրաուզեր

Ինչպե՞ս է ապահովվում հայտ ներկայացված անձի գաղտնիությունը

Առկա են հայտ ներկայացված անձի գաղտնիության ապահովման երկու մակարդակներ: 2 տարբերակով էլ հայտ ներկայացնելու դեպքում հնարավորություն է տրվում մնալ անանուն:


Սակայն, գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով անհրաժեշտ է հայտը ներկայացնել էջի միջոցով, որը հասանելի չէ ստանդարտ ինտերնետ-բրաուզերով, այլ հասանելի է բացառապես Tor ինտերնետ-բրաուզերի միջոցով, որը ստեղծված է երրորդ անձանցից պաշտպանության նպատակով: Tor-ը քողարկում է Ձեր IP հասցեն և կոդավորում է տվյալները: Tor ինտերնետ-բրաուզերը անվճար է և հասանելի յուրաքանչյուրին:


Ստանդարտ ինտերնետ-բրաուզերով հայտը ներկայացնելու դեպքում գաղտնիությունը ևս պահպանվում է, սակայն տվյալների կոդավորում տեղի չի ունենում, հետևաբար տեղեկատվությունը պաշտպանված չէ, օրինակ, կիբեր հարձակումների դեպքում: Հետևաբար, մենք խորհուրդ են տալիս օգտվել Tor ինտերնետ-բրաուզերից:

Ներբեռնել Tor ինտերնետ-բրաուզեր

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Tor ինտերնետ-բրաուզերը և ստանդարտ ինտերնետ-բրաուզերը

Tor ինտերնետ-բրաուզերը ստեղծված է երրորդ անձանցից պաշտպանության նպատակով: Tor-ը քողարկում է Ձեր IP հասցեն և կոդավորում է տվյալները: Tor ինտերնետ-բրաուզերը անվճար է և հասանելի յուրաքանչյուրին: Ստանդարտ ինտերնետ բրաուզերը ցանկացած որոնողական համակարգ է, որտեղ IP հասցեն չի քողարկվում, և տվյալները չեն կոդավորվում, օրինակ` Google Chrome, Internet Explorer, Opera, Mozilla Firefox.

Ներբեռնել Tor ինտերնետ-բրաուզեր

Tor ինտերնետ-բրաուզերի տեխնիկական բնութագրի հետ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Այստեղ անհրաժեշտ է հիպեր լինք տեղադրել և կայքում էջ բացել, որտեղ հետագայում կներկայացնենք վերոնշյալ համակարգի առավել մանրամասն տեխնիկական բնութագիրը:

Ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի. անանուն դիմեմ, թե՞ հայտնեմ ինքնությունս

Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելությունները: Անանուն դիմելու առավելությունը կայանում է նրանում, որ ապահովվում է գաղտնիությունը, հետևաբար տվյալ անձի համար հայտի ներկայացումը չի կարող ունենալ բացասական իրավական հետևանքներ:  Սակայն, անունը հայտնելը խրախուսվում է, քանի որ այն կնպաստի Ձեր խնդրի լուծմանը

Ո՞ր դեպքերում կարող է բացահայտվել հայտ ներկայացրած անձի ինքնությունը

Հայտ ներկայացված անձի ինքնությունը կարող է բացահայտվել հետևյալ դեպքերում:

- Եթե անձը կամովին ներկայացրել է անձնական տվյալներ,

- Եթե անձը կամովին ներկայացրել է այնպիսի մանրամասն տվյալներ, որոնք ողջամտության սահմաններում կարող էր տիրապետել միայն ինքը, օրինակ նշել է կոնկրետ ժամը և պաշտոնատար անձի անունը, ում հետ խնդիր է առացացել, այդ դեպքերում տրամաբանական է, որ պաշտոնատար անձը կարող է նույնականացնել հայտը և տվյալ օրը քաղաքացուն ծառայություն մատուցած դեպքը,

- Եթե անձը քննարկել է իր կողմից հայտնած տեղեկատվությունը ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների կամ այլոց հետ, ապա առկա է ռիսկ, որ վերջիններս կարող են տարածել տվյալ տեղեկատվությունը և այն հանգամանքը, որ Դուք հայտ եք ներկայացրել:

Կարո՞ղ եմ քննարկել իմ հայտնած տեղեկատվությունը ընտանիքիս անդամների, ընկերներիս, գործընկերներիս կամ այլոց հետ կա՞մ ասել վերջիններիս, որ հայտ եմ ներկայացրել

Հայտի ներկայացումը չի բացառում վերջիններիս հետ քննարկումը, սակայն խստորեն խորհուրդ չի տրվում, քանի որ վերջիններս կարող են տարածել տվյալ տեղեկատվությունը և այն հանգամանքը, որ Դուք հայտ եք ներկայացրել

Արդյո՞ք իմ ինքնության բացահայտումը նշանակում է, որ իմ տվյալները կփոխանցվեն իրավապահ մարմիններին

Եթե Ձեր հայտնած տեղեկությունը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, ապա հայտը ներկայացվում է իրավապահ մամինների քննությանը: Այն դեպքում, երբ Դուք հայտը ներկայացրել ենք ստանդարտ ինտերնետ բրաուզերի միջոցով, ապա մեր փորձագետները հայտը հանձնելու հետ միաժամանակ չեն բացահայտի Ձեր ինքնությունը: Բացի այդ, ներկայիս օրենսդրությամբ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ, ուստի իրավապահ մարմինն իր նախաձեռնությամբ է որոշում Ձեր հայտնի հիման վրա հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ

Արդյո՞ք ստիպված կլինե՞մ մասնակցել գործի քննությանը

Այն դեպքում, երբ Դուք հայտը ներկայացրել եք ստանդարտ ինտերնետ բրաուզերի միջոցով, և Ձեր ինքնությունը բացահայտված է, ապա քրեական գործ հարուցվելու դեպքում Դուք կարող եք տվյալ գործով կանչվել, օրինակ որպես վկա՝ օրենքով նախատեսված կարգով

Արդյո՞ք իմ կողմից ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկատվություն ներկայացումը կորակվի որպես սուտ մատնություն

Այն դեպքում, երբ հայտում ներկայացրած տեղեկությունը ճշգրիտ չէ և/կամ թերի է, ու իրենից չի ներկայացնում կեղծ տեղեկություններ, ապա Դուք չեք ենթարկվի պատասխանատվության սուտ մատնության համար: Միաժամանակ, մեր փորձագետները կարող են հետադարձ կապ հաստատել Ձեզ հետ և խնդրել տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

Արդյո՞ք կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ես կենթարկվեմ պատասխանատվության սուտ մատնության համար

Եթե Դուք գիտակցել եք, որ Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ապա Դուք կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության սուտ մատնություն հանցանքի համար: Միաժամանակ սա կիրառելի կլինի այն դեպքում, եթե հայտը ներկայացնեք ստանդարտ ինտերնետ բրաուզերի միջոցով, որը հնարավորություն կտա բացահայտելու Ձեր ինքնությունը:

Ո՞վ է ստանում իմ կողմից ներկայացված հայտը

Ձեր տրամադրած տեղեկատվությունը քննության կառնվի մեր այն փորձագետի կողմից, ով արագորեն կպատասխանի Ձեզ՝ Ձեր կողմից բարձրացված հարցի լուծման նպատակով: Փորձագետները ներկայացնում են հետևյալ երեք բիզնես շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն և Եվրոպական բիզնես ասոցիացիա:

Ինչպե՞ս է օգտագործվելու իմ կողմից ներկայացված հայտը

Մեր փորձագետները Ձեր կողմից ներկայացված հայտը քննության առնելուց հետո խախտումներ արձանագրելու դեպքում՝ դրանք կներկայացնեն իրավասու մարմինների քննարկմանը:

Եթե ներկայացված տեղեկատվությունը իր մեջ պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, ապա հայտը կներկայացվի իրավապահ մարմիններին:

Ո՞ր դեպքերում է իմ կողմից ներկայացված հայտը փոխանցվելու այլ մարմինների

- Քրեորեն հետապնդելի արարք չպարունակող տեղեկատվությունը կփոխանցվի համապատասխան պետական /տեղական ինքնակառավարման/ մարմնի ղեկավարին/վերադասին/
- Եթե Ձեր հայտնած տեղեկությունը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, ապա հայտը ներկայացվում է իրավապահ մարմինների քննությանը: Ներկայիս օրենսդրությամբ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ, ուստի իրավապահ մարմինն իր նախաձեռնությամբ է որոշում Ձեր հայտնի հիման վրա հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ:

Ինչպես կարող եմ ստուգել իմ կողմից ներկայացված հայտի կարգավիճակը

Ձեր հայտը ներկայացնելուց հետո, Դուք կստանաք ծածկագիր, որը պետք է օգտագործեք ձեր հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով: Հորդորում ենք գաղտնի պահել այդ ծածկագիրը: Հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով պետք է այցելել այստեղ և մուտքագրեք Ձեր ծածակագիրը:

Իմ կողմից հայտը ներկայացնելուց որքա՞ն ժամանակ անց կարող եմ ստուգել հայտի կարգավիճակը

Հայտը  ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք ստուգել հայտի կարգավիճակը, որով կպարզվի, արդյո՞ք Ձեր հայտը մերժվել է, թե` ոչ: Հետագա տեղեկատվություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար այն ստուգել, քանի որ կախված գործի բնույթից և բարդության աստիճանից, կարող են լինել տարբեր ժամկետներ:

Արդյո՞ք ինձ հետ պաշտպանելու եք հետադարձ կապ

Ձեր հայտը ներկայացնելուց հետո, Դուք կստանաք ծածկագիր, որը պետք է օգտագործեք ձեր հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով: Հորդորում ենք գաղտնի պահել այդ ծածկագիրը: Հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով պետք է այցելել այստեղ և մուտքագրեք Ձեր ծածկագիրը:

Սակայն, մեր փորձագետների կողմից ձեր հայտի վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում ձեզ հետ կպաշտպանվի նաև ակտիվ բնույթ կրող հետադարձ կապ և «ստուգել հայտի կարգավիճակը» բաժնում ձեզ կուղղվեն հարցեր:

Արդյո՞ք հետադարձ կապը պաշտպանելիս շարունակվում է պահպանվել իմ գաղտնիությունը

Այո

Իմ կողմից ներկայացված հայտի ընդունման դեպքում արդյո՞ք ինձ տեղյակ կպահեք հայտի հետագա կարգավիճակի մասին

Այո, Ձեզ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն այն մասին, թե որ փուլում է գտնվում Ձեր կողմից ներկայացված հայտը, մասնավորապես` ներկայացվել է իրավասու մարմնին, իրավասու մարմինը տվյալ գործով դրական կամ բացասական պատասխանել է ներկայացրել, իսկ քրեորեն հետապնդելի արարք պարունակելու դեպքում` ներկայացվել է իրավապահ մարմնին, իրավապահ մարմինն իր նախաձեռնությամբ գործ է հարուցել և այլն:

Բացի այդ, միևնույն ոլորտի, միևնույն գործունեության վայրի կամ միևնույն պաշտոնատար անձի վերաբերյալ որոշակի թվով հայտեր ստանալու դեպքում վերջիններիս լուծման նպատակով կիրականացվեն հանրային-մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով փաստերի վրա հիմնված բարեփոխումներին ուղղված քննարկումներ, սեմինարներ, որոնց մասին կարող եք ծանոթանալ կայքի նորություններ բաժնից:

Եթե ես ցանկանում եմ հավելյալ տեղեկատվություն տրամադրել, օրինակ ձեռք եմ բերել նոր ապացույց, ինչպես կարող եմ դա անել

Ձեր կողմից ներկայացրած իրավիճակի դեպքում` ապացույցի ներկայացման, անհրաժեշտ է կրկին հայտ ներկայացնել` ընդհանուր ընթացակարգով:

Եթե Դուք հայտը ներկայացնելիս լրացրել եք միայն պարտադիր բնույթի տեղեկատվությունը և ցանկանում եք ավելացնել լրացուցիչ տեղեկատվություն, ապա այդ հնարավորությունը կունենաք հայտի կարգավիճակը ստուգելիս ձեր ծածկագրով մուտք գործելու ժամանակ:

Սակայն, եթե անցել է տեղեկատվության պահպանման 60 օրը, ապա  անհրաժեշտ է կրկին հայտ ներկայացնել` ընդհանուր ընթացակարգով:

Ի՞նչ է լինում իմ հայտնած տեղեկության հետ, եթե իրավասու մարմինները միջոցներ չեն ձեռնարկում դրա վերաբերյալ

Այն դեպքում, երբ Ձեր ներկայացրած տեղեկատվության վերաբերյալ իրավապահ մարմինները միջոցներ չեն ձեռնարկում, Դուք իրավունք ունեք բողոքարկելու իրավապահ մարմինների գործողությունը կամ անգործությունը վարչական կամ դատական կարգով` հաշվի առնելով ժամկետները: Վերջինիս դեպքում, Դուք պետք է բացահայտեք Ձեր ինքնությունը:  

Որքա՞ն ժամանակ է պահպանվում իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը

Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը դրանք ներկայացնելուց հետո 60օրյա ժամկետում ավտոմատ կերպով կջնջվի սույն կայքից:

Եթե ես բիզնես անդամություն ունեցող կամ բիզնեսի աջակցմամբ զբաղվող կազմակերպություն եմ, ի՞նչպես կարող եմ վերհանել բիզնեսի հետ կապված խնդիրներ

Եթե Դուք բիզնես անդամություն ունեցող կամ բիզնեսի աջակցմամբ զբաղվող կազմակերպություն եք, միացեք մեր կողմից իրականացվող հանրային-մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով փաստերի վրա հիմնված բարեփոխումներին: Այդ նպատակով հետևեք մեր նորություններ բաժնին, որտեղ կտեղադրվի տեղեկատվություն առաջիկայում կայանալիք բիզնես ոլորտի սեմինարների և այլ միջոցառումների մասին: Բացի այդ, դուք կարող եք ձեր կազմակերպության կողմից վերհանված խնդիրները ուղիղ կերպով ներկայացնել մեզ: