20.08.2017
Մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Մաքսային Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի համաձայն.
- Մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:
- Մաքսային հսկողության գոտիները կարող են իրենց բնույթով լինել մշտական, եթե դրանցում մշտապես պահպանվում են ապրանքներ, և ժամանակավոր` բեռնման, բեռնաթափման աշխատանքների համար:
- Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն` մուտք գործելը և դուրս գալը, կարող են տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
- Այս դրույթները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանության վրա։
- Մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է վերադաս մաքսային մարմինը: