Ստուգել հայտի կարգավիճակը

Տեղի կունենա bizprotect.am էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը

08.11.2017

Նոյեմբերի 15-ին «Բիզ Պաշտպան»` bizprotect.am էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում։

Bizprotect.am հարթակը ստեղծվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) հետ համատեղ իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում:

Այս ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

«Բիզ Պաշտպան» էլեկտրոնային հարթակը հնարավորություն է ընձեռնում վերհանել Հայաստանում բիզնեսի խոչընդոտները, հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերն ու նպաստել այդ խնդիրների լուծմանը։

 

Վերադառնալ ցանկ