Ստուգել հայտի կարգավիճակը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի՝ ի դեմս Իրավաբանների հայկական ասոցիացիայի հերթական առաջարկներն ընդունվել են

29.01.2018

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ ի դեմս Իրավաբանների հայկական ասոցիացիայի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրածինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ումիջոցառումներըորոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, մասնավորապես՝ գնման գործընթացների կազմակերպման օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած երեք խումբ խնդիրներորոնց լուծման նպատակով նախաձեռնվել է «Գնումների գործընթացի կազմակերպմանմասին» ՀՀ կառավարության 2017թ. N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց:

Հարկ է ընդգծել, որ առաջարկվող երեք խումբ բարեփոխումներից երկուսը բարձրաձայնվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ի դեմս Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի և Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ «առանց փողկապի» ձևաչափով իրականացվող հանդիպումների ընթացքում, որոնք կազմակերպվել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում։ Վերոնշյալ առաջարկները ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ զետեղված «Բարենպաստ բիզնես միջավայր․մարտահրավերներ և առաջարկություններ» զեկույցում։

Առաջարկությունները վերաբերվում են տենդերների ժամանակ փաստաթղթերի ներկայացման պրակտիկ խնդիրների լուծմանը և գնումների գնահատող հանձնաժողովների գործունեության կարգավորմանը։ Մասնավորապես, մինչև 70 միլիոն արժեք ունեցող տենդերների դեպքում հայտի ապահովման ներկայացման պահանջը նախատեսվում է հանել:  Այդ խնդրի վերաբերյալ առավել մանրամասն ներկայացված է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված լրագրողական հետաքննությունում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bizprotect.am/am/news/show/17որի հետևանքով շուրջ 1,5  միլիոն դրամի կորուստ է տեղի ունեցել ՀՀ պետական բյուջեից։ Հետևաբար, նշյալ բարեփոխումները կնպաստեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրանց ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանըազատ մրցակցության աճին և պետական բյուջեի խնայմանը։

Վերադառնալ ցանկ