Համապատասխանությունը (compliance) մեծ հասկացություն է։ Գործարարության կոնտեքստում այն վերաբերում է բազմաթիվ առանցքային ոլորտների՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, ազգային և միջազգային օրենքներին, կանոնակարգերին, կանոններին, ինչպեսև սկզբունքներին հետևելուն։
Համապատասխանությունը դուրս է գալիս օրենսդրական պահանջների շրջանակից, քանի որ այն արտացոլում է ընկերության կորպորատիվ մշակույթը՝ ընդունելի արժեքների, հարաբերությունների, նպատակների և գործելաոճի ամբողջությունը, որը խթանում է էթիկական վարքագիծը ընկերության նպատակների իրագործմանն ուղղված գործունեությունն իրականացնելիս։
Ի՞նչ է հակակոռուպցիոն համապատասխանությունը
Պետական պաշտոնատար անձանց կամ ընկերությունների միջև անվայել գործարքների արդյունքում ծագում է առևտրային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն համապատասխանությունը նշանակում է հակակոռուպցիոն համաշխարհային սկզբունքների ու ստանդարտների, ինչպես նաև ազգային օրենքների փոխանցումը տեղական պրակտիկային, քանի որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ազգային օրենսդրություն։
Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը պետք է լինի ընկերության համապատասխանության առավել համալիր ենթակառուցվածքի բաղկացուցիչ մասը։
Համապատասխանության ծրագրի մշակման ունիվերսալ լուծում, որը հարմար կլինի բոլոր ընկերությունների համար, գոյություն չունի, քանի որ այն պետք է հիմնվի ընկերության առանձնահատուկ ռիսկերի, մեծության և այլ հանգամանքների վրա։
Ընկերություններում խախտումները կանխելու, բացահայտելու և վերացնելու համար համապատասխանության ցանկացած արդյունավետ ծրագիր պետք է բովանդակի ներքոնշյալ տարրերը։
Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն
Ալիսա Չիլինգարյան