Ստուգել հայտի կարգավիճակը

Հայաստանում նոր ծրագիր՝ փոքր և միջին ընկերությունների համար․ որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի տնտեսական հիմնավորումները

16.10.2018

Կաշառակերությունը և կոռուպցիայի դրսևորման այլ եղանակներն այն երկրներում, որտեղ դրանք լայնորեն տարածված են, դժվար է հիմնավորել կոռուպցիայի դեմ պայքարելու տնտեսական փաստարկները, սակայն ռազմավարական մտածելակերպ ունեցող ընկերություններն ըմբռնում են ազնվության ձգտելու անհրաժեշտությունն ու էթիկայի սկզբունքներին հետևելը՝ որպես ռիսկերի կառավարման ու կայում ձեռնարկատիրական պրակտիկայի կարևորագույն ասպեկտ։ Զարգացող շուկաներում միջին ձեռնարկությունները զեկուցում են, որ հակակոռուպցիոն ծրագրերի ներդրման օգուտներից է ոչ միայն քրեական հետապնդումների հետ անմիջականորեն առնչվող ռիսկերի նվազեցումը, այլև վստահության ձեռքբերումը։

Հակակոռուպցիոն համապատասրանությունը կարևոր է միջին ընկերությունների համար։ Հակակոռուպցիոն համապատասխանությունը նշանակում է հակակոռուպցիոն համաշխարհային սկզբունքների ու ստանդարտների, ինչպես նաև ազգային օրենքների փոխանցումը տեղական պրակտիկային, քանի որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ազգային օրենսդրություն։

Միջին ընկերությունները կարող են զգալի օգուտներ ունենալ հակակոռուպցիոն համապատասխանությունից և, համապատասխանաբար, կարող են շատ բան կորցնել, եթե ունակ չլինեն կանխարգելել կոռուպցիոն երևույթները։

Աղբյուրը՝ The Business Case against Corruption - a joint publicaton by the International Chamber of Commerce, Transparency Internatioanl, UN Global Compact, and PACI.

 

 

 

Վերադառնալ ցանկ