Հակակոռուպցիոն ազգային և միջազգային օրենքները հավասարապես վերաբերում են բոլոր ձեռնարկություններին՝ անկախ դրանց մեծությունից. փոքր ընկերությունների համար ոչ մի առանձնակի բացառություն գոյություն չունի: Սակայն կարգավորողների շրջանում կա ընդհանուր մոտեցում, համաձայն որի ընկերության կողմից կոռուպցիոն ռիսկի նվազեցման ձեռնարկվող միջոցները պետք է համամասնական լինեն ընկերության մեծությանը և այն ռիսկերին, որոնց նա ենթարկվում է:
Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը, անկախ այն հանգամանքից, թե ինչպե՞ս է կառուցվել դրա ներդրումը, ներառում է պատշաճ քաղաքականություններ և ընթացակարգեր, ընկերության աշխատակիցների և ղեկավարների ուսուցումներ, համակարգերի առկայություն, որոնք հնարավորություն են տալիս պատասխանել առաջադրված հարցերին, հետաքննել չարաշահումները և ապահովել մշտական վերլուծություն ու ծրագրերի կատարելագործում:
Պետք է հստակ տարվի համապատասխանության գործառույթի և էթիկայի ու կառավարելու պարտականությունների պատշաճ բաժանումը:
Համապատասխանությունը համապատասխանության ստորաբաժնման ղեկավարի միանձնյա պատասխանատվությունը չէ: Վերջին հաշվով ընկերության տնօրենների խորհուրդը և ղեկավարությունն են պատասխանատվություն կրում ընկերության համար կիրառելի օրենքներին և ներքին կանոններին հետևելու համար:
Ընկերության հենց բարձրագույն ղեկավարությունը պետք է ապահովի քաղաքականություններին և ընթացակարգերին հետևելը և հսկողության կառուցակարգերի պատշաճ ներդրումը: Արդյունավետ համապատասխանությունը պետք է լինի գործընկերություն համապատասխանության ստորաբաժանման և ղեկավարի և ընկերության ղեկավարության միջև:
Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձռնարկատիրության կենտրոն
Ալիսա Չիլինգարյան
Կարդացեք նաև.