Ստուգել հայտի կարգավիճակը

Բիզնեսի դերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում. բիզնես ներկայացուցիչներին են ներկայացվել հարցաթերթերը

05.11.2018

Հայաստանում հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Բիզնեսի համատեքստում հակակոռուպցիոն համապատասխանությունը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի ազգային և միջազգային օրենքներին, կանոնագրքերին, կանոններին և սկզբունքներին, ինչպես նաև սեփական կորպորատիվ մշակույթին հետևելուն: Հակակոռուպցիոն համապատասխանության գիտակցված ու իրական հանձնառությունը պարգևատրում է ներդրումային գրավչություն, գործունեության արդյունավետության բարձրացմամբ, կորպորատիվ որոշումների որակով և գործընկերային երկարաժամկետ ազնիվ հարաբերություններով, ինչպես նաև գործարար միջավայրի  տնտեսության առողջացմամբ:

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է սերտորեն աշխատել փոքր և միջին ձեռնարկությունների հետ՝ Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու համար։ Բիզնես սեկտորի ներկայացուցիչների համար մշակվել են հարցաթերթեր, որոնք շրջանառվել են Գավառում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև՝ Երևանում:

Նշենք, որ երաշխավորվել է ընկերությունների հարցման անհատական արդյունքների գաղտնիությունը:

Հարցաթերթերում ընդգկրված էին հարցեր ընկերության մասին, ընկերության վերաբերմունքի մասին՝ կոռուպցիայի նկատմամբ, հակակոռուպցիոն համապատասխանության միջոցների մասին:

Սրանով հնարավորություն կլինի պարզել բիզնես ընկերությունների նախատրամադրվածությունը՝ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի նկատմամբ, ինչպես նաև հարցում անցած բոլոր կազմակերպությունները կիրազեկվեն ծրագրի, դրա անհրաժեշտության, նպատակների ու ընկերություններին ընձեռող հնարավորությունների մասին:

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է հայաստանյան բիզնեսներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը, որը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։

 

Վերադառնալ ցանկ