Ստուգել հայտի կարգավիճակը

Արտադրություն, վաճառք և տարբեր ծառայություններ իրականացնող ընկերությունները մասնակցում են Հայաստանում ներդրված նոր բիզնես ծրագրին

12.11.2018

Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքում, գործունեություն ծավալող 15 կազմակերպություններ Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի մասնակից են դարձել և լրացրել «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթերը:

Հարցաթերթերը մշակվել են «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:

Դրանց նպատակն է բացահայտել բիզնեսում մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ, հակակոռուպցիոն համապատասխանության մասնավոր հատվածի ընկալումը, հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք միջոցառումները:

15 փոքր ձեռնակատիրական ընկերություններից 3-ի ղեկավարը կանայք են:

Այս ընկերություններում ներառվել են տեքստիլ արտադրություն, կոշիկի արտադրություն և վաճառք իրականացնող ընկերություններ, հեռուստատեսային ծառայություններ մատուցող, ֆինանսական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններ:

Բիզնես ներկայացուցիչներին ներկայացված հարցաթերթերում նշված էր ոչ միայն կոռուպցիայի վերաբերյալ հարցեր այլ հարցեր այն մասին, թե արդյո՞ք տվյալ ընկերությունն ընդունել է կորպորատիվ վարքականոններ, եթե այո, ապա ինչպես են բացահայտվում դրանց խախտման դեպքերը և այլն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կապանի գրասենյակի իրավաբան, ինկուբատորների պատասխանատու իրավաբան Լիանա Մակվեցյանի խոսքով, կազմակերպությունների ղեկավարները հիմանակնում հետաքրքրված են այն մասին, թե ի՞նչ կտա իրենց այս ծրագրի մասնակցությունը, ի՞նչով այն կնպաստի ընկերության առավել ապահով աշխատանքին:

«Հարցաթերթերը լրացնելիս տարբեր հարցեր են հնչում այս կամ այն ձևակերպման հետ կապված, ինչը թույլ է ենթադրել, որ բիզնես սեկտորը այնքան էլ լավ պատկերացում չունի հակակոռուպցիոն ծրագրերի, բիզնեսում կոռուպցիայի անցանկալի հետևանքների ու դրանց դեմ պայքարի մասին: Նրանք նշում էին, որ կարևոր է, որ կոռուպցիոն դրսևորումներ առավել հաճախ կարող են հանդիպել անհատ-պետական մարմին երկխոսության մեջ, ինչի համար արդեն երկու կողմը պետք է պատասխանատու լինեն»,-նշում է նա:

Նշենք, որ ծրագրի շրջանակում ձեռնարկվելու են հետևյալ քայլերը.

  • տարբեր ոլորտներից ՓՄՁ ներկայացուցիչների ներգրավում,
  • աջակցություն ՓՄՁ-ներին՝ կարողությունների և ռիսկերի գնահատման հարցաթերթիկների լրացման գործընթացում,
  • հակակոռուպցիոն հիմնարար սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ 1-օրյա ուսուցում,
  • հակակոռուպցիոն քաղաքականության մշակում և ներդրում,
  • անհատական խորհրդատվությունների տրամադրում:

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

 

 

Վերադառնալ ցանկ