Հայաստանում հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։
Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում և Երևանում փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերություններ արդեն միացել են ծրագրի և լրացրել «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթերը:
Ձեզ ենք ներկայացնում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում ընդհանուր թվով 75 ընկերությունների կողմից լրացված հարցաթերթերի վիճակագրությունը՝ ըստ ձեռնարկատիրական ըներության տեսակի, կազմակերպության ղեկավար մարմնի սեռի, և գործունեության ոլորտի:
Այս հետազոտությունը նպատակ է հետապնդում բացահայտել.
Ստորև կարող եք ծանոթանալ լրացված հարցաթերթերի վիճակագրությունը՝ ըստ ձեռնարկատիրական ըներության տեսակի, կազմակերպության ղեկավար մարմնի սեռի, և գործունեության ոլորտի, յուրաքանչյուր մարզինը առնձին: