Պետական պաշտոնատար անձանց կամ ընկերությունների միջև անվայել գործարքների արդյունքում ծագում է առևտրային կոռուպցիան։ Բիզնեսում հակակոռուպցիոն համապատասխանությունը նշանակում է հակակոռուպցիոն համաշխարհային սկզբունքների ու ստանդարտների, ինչպես նաև ազգային օրենքների փոխանցումը տեղական պրակտիկային, քանի որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ազգային օրենսդրություն։
Համապատասխանության հուսալի և արդյունավետ ծրագրի առանցքային տարրերից մեկն էլ կորպորատիվ վարքագծի կանոններն են:
Կորպորատիվ վարքագծի կանոնները ընկերության վարվելակերպի ուղեցույց է, որում ամրագրվում են ընկերության սեփականատերերի, ղեկավար անձանց և աշխատակիցների բարոյական պարտավորությունները միմյանց և այլ շահառուների, այդ թվում գործընկերների, հաճախորդների պետական մարմինների և հասարակության նկատմամբ: Կորպորատիվ վարքագծի կանոնները հիմնվում են համամարդկային արժեքների վրա:
Աղբյուրը՝ «Կորպորատիվ կառավարման համակարգի կառուցվածքը» ուղեցույց՝
Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։