Ստուգել հայտի կարգավիճակը

Կազմակերպություններում կորպորատիվ վարքագծի կանոնների ի՞նչ սկզբունքներ կան

11.12.2018

Հակակոռուպցիոն համապատասխանության շրջանակում բիզնես կազմակերպությունների համար հուսալի և արդյունավետ ծրագրի առանցքային տարրերից մեկը կորպորատիվ վարքագծի կանոններն են:

Կորպորատիվ վարքագծային կանոնների ձևավորման ամենագործուն մոտեցումը գործընկերային, մասնակցային ներդրումն է, որը ենթադրում է վարքագծային կանոնների մշակման, ներդրման և կիրառման գործընթացում կամավորության սկզբունքի ապահովում: Այս մոտեցումը հիմնվում է աշխատակիցների կողմից ընկերության վարքագծային կանոնների անհրաժեշտությունն ըմբռնելու և իրենց անձնական ու ընդհանուր շահերը համապատասխանեցնելու ձգտման վրա: Այս դեպքում ընկերության ռեսուրսն են դառնում նաև կամավոր նախաձեռնության դսևորումը և ընդհանուր բարոյական պատասխանատվությունն ու հարգանքը աշխատակիցների անձնական բարոյական նորմերի նկատմամբ:

 

Աղբյուրը՝ «Կորպորատիվ կառավարման համակարգի կառուցվածքը» ուղեցույց՝ 

Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

 

 

 

 

Վերադառնալ ցանկ