Բիզնես ոլորտի համար առանձնացված մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ ընկերություններում կորպորատիվ կառավարման համակարգի որակը բնութագրող մի շարք արտահայտություններ կարելի է հանդիպել, օրինակ՝ «արդյունավետ կորպորատիվ կառավարում», «որակյալ կորպորատիվ կառավարում», «պատշաճ կորպորատիվ կառավարում», «լավ կորպորատիվ կառավարում», «հավասարակշռված կորպորատիվ կառավարում» և այլն:
Կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգը կարելի է բնութագրել «Պենտագոն» մոդելի միջոցով, որի էությունը հանգում է բաժնետերերի սեփականության իրավունքի պաշտպանվածությանը, ընկերություններում կառավարման և վերահսկման մարմինների գործառույթների հստակ սահմանմանն ու տարանջատմանը, ընկերությունների թափանցիկ գործելաոճին, և նրանցում վերահսկողության համակարգի առկայությանը, ինչպես նաև անկախ աուդիտի ենթարկվելու պրակտիկային, շահառուների հետ հաողրդակցվելու ունակությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման սկզբունքների հետևելուն:
Նշենք, որ կորպորատիվ կառավարման խնդրին կարելի է մոտենալ հակառակ տեսանկյունից. բացահայտել կորպորատիվ կառավարման համակարգի հնարավոր թերություններն ու բացթողումները, դիտարկել այն բնութագրիչները, որոնք կորպորատիվ կառավարման համակարգը որակում են որպես ոչ արդյունավետ և դրանց բացակայությունն այլ հավասար պայմաններում դիտարկել որպես կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգի նախապայման:
Աղբյուրը՝ «Կորպորատիվ կառավարման համակարգի կառուցվածքը» ուղեցույց
Հավելենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Հավելենք Նշենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։