Բիզնես ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի կարևորագույն տարրերն են կանոնավոր ուսուցումները և դասընթացները, ինչպես նաև կիրառելի օրենքները, ընկերության էթիկայի և համապատասխանության քաղաքականությունները, ընթացակարգերը և ռեսուրսները դրա ղեկավարությանը, աշխատակիցներին և տնօրենների խորհրդին հասցնելու համար:
Կարևոր մարտահրավերներից է օրենսդրական ժարգոնից կամ նյութերի չոր շարադրանքից խուսափելը:
Դրա փոխարեն տեղեկատվությունը պետք է հասանելի լինի լսարանի համար և նրանց ամենօրյա պարտականությունների կատարման համար ունենա գործնական նշանակություն: Եթե աշխատակիցները տեսնում են, որ համապատասխանության և էթիկայի դասընթացներն անմիջական կապ ունեն իրենց աշխատանքի հետ, նրանք սիրով են ներգրավվում և իրենց զգում են ընկերության քաղաքականությունների սեփականատերն ու կորպորատիվ մշակույթի կրողը:
Բացի ընդհանուր ուսուցողական մասից, որը վերաբերում է բոլոր աշխատակիցներին, անհրաժեշտ է մշակել նաև հատուկ մոդուլներ, որոնք իրենց հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են կոնկրետ պաշտոնական պարտականությունների վրա: Օրինակ, հաշվապահության աշխատակիցների համար՝ ֆինանսական հաշվետվությունների պատշաճ ձևակերպումը, նախապատրաստումը ու փաստաթղթերի պահպանումը, իրացման բաժնի աշխատակիցների համար՝ բիզնեսի վարման փույլատրելի և անթույլատրելի ծախսերը կամ ատուկ դասընթաց վարչա-տեխնիկական անձնակազմի համար՝ ընկերության ղեկավարության ծախսերի հաշվետվությունների մշակումը:
Այս մտքերը/գաղափարները համապատասխանության դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու վերաբերյալ են: Դասընթացն առավելագույնս արդյունավետ դարձնելու նպատակով կարող են դիտարկվել նաև արտաքին փորձագետների ներգրավման հանարավորությունը:
Բոլոր աշխատակիցները պետք է անցնեն համապատասանության առանցքային վերաբերյալ բազային դասընթացներ (օրինակ՝ խտրականությունները և ոտնձգությունները կանխարգելելու, աշխատավայրում տեխնիկական անվտանգության ապահովման), ներառյալ հակակոռուպցիոն հարցերով դասընթացներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շահերի բախումը, նվերների վերաբերյալ քաղաքականությունն ու վարքականոնները:
Ի՞նչ է հակակոռուպցիոն համապատասխանությունը
Պետական պաշտոնատար անձանց կամ ընկերությունների միջև անվայել գործարքների արդյունքում ծագում է առևտրային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն համապատասխանությունը նշանակում է հակակոռուպցիոն համաշխարհային սկզբունքների ու ստանդարտների, ինչպես նաև ազգային օրենքների փոխանցումը տեղական պրակտիկային, քանի որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ազգային օրենսդրություն։
Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը պետք է լինի ընկերության համապատասխանության առավել համալիր ենթակառուցվածքի բաղկացուցիչ մասը։
Աղբյուրը՝ Հակակոռուպցիոն համաատասխանության անցումային շուկաներում միջին ձեռնարկությունների համար ուղեցույց: