Ստուգել հայտի կարգավիճակը

ԻՀԱ ներկայացուցիչները մասնակցեցին Կիևի Հակակոռուպցիոն համաժողովին

06.12.2018

Դեկտեմբերի 5-ին Կիևում տեղի ունեցավ Միջազգային CIPE կազմակերպության (Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն) «Կոռուպցիայի դեմ պայքարի մասնավոր հատվածի հավաքական գործողությունները» թեմայով հակակոռուպցիոն համաժողովը: Միջոցառմանը ներկա էին փորձագետներ Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայի և ԱՄՆ-ից: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի բաղադրիչի ղեկավար Մարիամ Զադոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը:

Քննարկումներն անցկացնում էին CIPE- ի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Նատալիա Հոթել Բիլանը, Կորպորատիվ կառավարման պրոֆեսիոնալ ասոցիացիայի խորհրդի նախագահ, Ալեքսանդր Օկունևը և Կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարման կենտրոնի տնօրեն Ֆրանկ Բրաունը։

Հիմնական զեկուցողը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միջազգային առևտրային գործարքներում կաշառակերության դեմ պայքարի աշխատանքային խմբի նախագահ Դրագո Կոսն էր։

Միջոցառման հիմնական գաղափարն այն էր, որ. այն երկրներում, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողություններ, առկա են ռեպրեսիվ ռեժիմներ, ինչպես նաև այն երկրներում որոնք գտնվում են հետճգնաժամային վերակառուցման փուլում կամ որտեղ առկա է ֆինանսական ճգնաժամ, ակտիվ քաղաքացիների համար գրեթե անհնար է միայնակ փոփոխությունների հասնել: Այս բարդ գործարար միջավայրում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում խոշոր և հզոր դաշինքների ասոցիացիաները չափազանց կարևոր դեր են խաղում: Այստեղ չափազանց կարևոր են հավաքական գործողությունները:

ԻՀԱ ներկայացուցիչները ներկայացրեցին Հայաստանում կոլեկտիվ գործողությունների հաջողված պատմությունները, մասնավորապես, ՔՀների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից պետական և մասնավոր հատվածներում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները: Նրանք նաև անդրադարձել են հակակոռուպցիոն թեմաներին, Բիզնես օմբուդսմենի գրասենյակի և հարցերին:

Վերադառնալ ցանկ