Ստուգել հայտի կարգավիճակը

ԻՀԱ ներկայացուցիչները հյուրընկալեցին ՏՀԶԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Տաուտիեվայի

05.10.2018

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի բաղադրիչի ղեկավար Մարիամ Զադոյանը հանդիպեցին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Լյուդմիլա Տաուտիեվայի հետ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին բիզնես ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները և առկա խնդիրները, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Կառավարության կողմից այս ոլորտում իրականացվող հանրային քաղաքականությունների վերաբերյալ։ Կողմերը քննարկեցին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարիներին ներկայացրած բիզնես ոլորտի հակակոռուպցիոն բարեփոխումները, դրանց ընթացքը և արդյունքները։

Մարիամ Զադոյանը նշեց, որ ներկայումս քայլեր են իրականացվում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման ուղղությամբ և ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրանակներում պլանավորված անելիքները։

 

Վերադառնալ ցանկ