Ստուգել հայտի կարգավիճակը

Բիզպաշտպան հարթակը՝ Արևելյան գործընկերության 5-րդ բիզնես ֆորումում

07.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 6-ին Ավստրայի մայրաքաղաք  Վիեննայիում, Ավստրիայի դաշնային տնտեսական պալատում, Եվրոպական հանձնաժողովի նախագահությամբ, կայացավ Արևելյան գործընկերության 5-րդ բիզնես ֆորումը։ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կոմպոնենտի ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, նույնպես մասնակցում էր այս միջոցառմանը, որի թեման էր «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկան, ՏՏ և թվայնացված շուկաներ»։

Մասնակիցներն ունեցան B2B ձևաչափով հանդիպումներ։ Հանդիպումների ժամանակ Մարիամը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմիցգործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակը www.bizprotect.am։

Միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռել ԵՄ անդամ երկրների և Եվրամիության վեց արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ընկերությունների, փորձագետների և պետական կառույցների ներկայացուցիչների համար նշված ոլորտներում գիտելիքների և տեսակետների փոխանակման համար:

Օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ 

Հավելենք նաև, որ 2017թվականին Էստոնիայի մայրաքաղաք  Տալլինում, անցկացված Արևելյան գործընկերության 4-րդ բիզնես ֆորումին ներկայացվեց նաևԻրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակը www.bizprotect.am։

 

Վերադառնալ ցանկ