28.10.2017
Սույն թվականի հոկտեմբերի 26-27-ին Էստոնիայի Թալին քաղաքում կայացավ Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված Արևելյան գործընկերության 4-րդ բիզնես ֆորումը, որին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը։
Ֆորումի թեման էր Թվային տնտեսությունը․ Նորարարական հարթական թափանցիկ առանց սահմանների բիզնեսի համար։ Ֆորումը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավանդական միջոցառումներից է։ Ֆորումի հիմնական նպատակն է միջսահմանային տնտեսական հարաբերությունների խթանումը, թափանցիկությունը, նոր բիզնես հնարավորությունները և ԵՄ ու Արևելյան Երկրների միջև համագործակցությունը՝ ՓՄՁ-ների նկատմամբ մասնակի թիրախավորմամբ։
Ֆորումի մասնակիցներն ունեցան B2B ձևաչափով հանդիպումներ, որի շրջանակներում ներկայացվեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակը
www.bizprotect.am։
Միջոցառման օրակարգն այստեղ՝
https://eap-businessforum.eu/wp-content/uploads/2017/10/EaP_BF_agenda-18102017.pdf։