Ստուգել հայտի կարգավիճակը

Ի՞նչ է կորպորատիվ կառավարումը. ի՞նչ հնարավորություններ է տալիս ընկերություններին

18.01.2019

Կորպորատիվ կառավարումն իր էությամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ ոչակյալ որոշումների կայացման միջոցով արժեքի ստեղծման գործընթաց: Այդ արժեքը պետք է ձևավորի ոչ միայն ընկերության, այլև նրա բաժնետերերի ու այլ շահառուների մոտ: Այս առումով կորպորատիվ կառավարումն անհրաժեշտ է որպեսզի բաժնետերերը և հանրությունը կարողանան վստահել տնտեսական համակարգին և դրա ինստիտուտներին:

Ներդնողները կամ բաժնետերերը ինչպես նաև այլ շահառուները պետք է վստահ լինեն, որ ընկերություններում աշխատում են բաց ու ազնիվ, և գոյություն ունեն կառուցակարգեր և ինստիտուտներ, որոնք ի վիճակի են ապահովել այդ գործընթացի վերաբերյալ վերահսկելիությունը:

Կորպորատիվ կառավարման համակարգը հանդիսանում է ընկերության առողջության գրավականը:

Չնայած, որ կորպորատիվ կառավարման քաղաքականությունները և գործելաոճը տարբերվում են ըստ ընկերությունների, կորպորատիվ կառավարման հաջողված օրինակները նույնական են բիզնեսի վարման սկզբունքների առումով:

Կորպորատիվ կառավարման համակարգում կորպորատիվ քարտուղարն առանցքային անձ է, ում առաքելությունը ընկերության կառավարման արդյունավետության բարձրացումն է:

Աղբյուրը՝ «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» աշխատություն

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

 

 

 

 

Վերադառնալ ցանկ