Շատ ժամանակ հակակոռուպցիոն համապատասխանության և էթիկայի ծրագրի ներդրումն ու համապատասխան պարտավրությունների ստանձնումը պահանջում են մեծ փոփոխություններ ընկերության գործառույթներում, իսկ գույություն ունեցող կարգի փոփոխությունները երբեք հեշտ չեն տրվում:
Ձեր ընկերության ներսում և հաճախորդների, պետական պաշտոնատար անձանց ու այլ շահառուների հետ հարաբերություններում արմատավորված բարդ գործելաոճը կարող է վերածվել լուրջ մարտահրավերի, որին դեմ հանդիման պետք է դուրս գան համապատասխանության ստորաբաժանման ղեկավարը, տնօրենների խորհուրդը և բարձրագույն ղեկավարությունը: Չփորձեք ամեն ինչ անել միանգամից. ձեր ռեսուրսները կենտրոնացրեք «ցածր կախված պտուղների» վրա (օրինակ՝ քաղաքականությունների և ընթացակարգերի վերանայում ու կատարելագործում): Սա ցույց է տալիս հաջողության տանող համապատասխանության արժեքի կարևորությունը: Այս ջանքերում ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ձեր ընկերության յուրահատկությունների վրա. ինչպե՞ս է համապատասխանության ձեր ծրագիրն իմաստավորվում ընկերության համար:
Կարելի է սկսել այնպիսի ոչ բարդ ասպեկտից, ինչպիսին նվերների, ներկայացուցչական ծախսերի ռեեստրն է: Համոզվեք, որ քաղաքականությունը սահմանում է, թե երբ է անհրաժեշտ նվերի ստացման հաստատումը և նախատեսվում է արդյոք, որ ստացված նվերների վերաբերյալ տվյալները պետք է (ազնվորեն) գրանցվեն ռեեստրում:
Ընտրանքային ստուգումների պարբերաբար անցկացման համար մշակեք ընթացակարգ և համոզվեք, որ աջակցող անձնակազմը ծանոթ է դրան: Քաղաքականության դրույթներն առևտրային գործարքի կնքման բանակցությունների ժամանակ կարող են բացառել զվար-անքի և ներկայացուցչական ցանկացած միջոցառում: Մեկ այլ ասպեկտ, որից կարելի է սկսել, շահերի բախումն է:
Ընկերության համար դժվար չի լինի շահերի բախման հետ կապված համաձայնեցումները մշակել ընկերության էլեկտրոնային փոստի միջոցով, սիկ համապատասխանության ստորաբաժանումը իրականացնի նման ամաձայնությունների ռեեստրի վարմանգործառույթը:
Միշտ պետք է հիշել, որ գոյություն ունեն աջակցող ռեսուսրներ և ցանցեր:
Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։