Կոռուպցիան ընկերության համար կարող է ունենալ կործանանար իրավական, ֆինանսական և հեղիանակային էֆեկտ:
2008թ-ին պատմության մեջ իր հնչեղությունը չունեցող կոռուպցիոն դեպքի դատավարության արդյունքում Եվրոպայի խոշորագույն մեքենաշինական Siemens ընկերությունը քրեական և քաղաքացիական պատժամիջոցների գժով Գերմանիայում վճարեց 814 միլիոն ԱՄՆ դոլար և ևս 800 միլիոն՝ Միացյալ Նահանգներում, քանոր որ 1.36 միլիարդ դոլար ծախսել էր արտասահմանում ոչ հավաստի հաշվապահական հաշվառման համար կաշառքներ տալու վրա: Իր հեղիանակությունը վերականգնելու համար ընկերությունից պահանջվեցին համապատասխանություն ապահովելու տարիների ջանքեր և հակակոռուպցիոն պայքարի գլոբալ նախաձեռնություններին համակողմանի աջակցության ցուցաբերում: Հետևաբար, նման ռիսկերն ըմբռնելը տեսական վարժություն չէ, այլ ավելի շոտ տնօրենների խորհրդի կամ կառավարման համարժեք մարմնի պատասխանատվության առանցքային ոլորտն է:
Siemens ընկերության, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերում կաշառակերության վերաբերյալ լռելյալ համաձայնությունը եկել է ամենավերևից, ինչը վկայում է կորպորատիվ կառավարման ոլորտի լուրջ սխալների և թերությունների մասին: Երբ 2007 թ-ին բռնկվեց կաշառակերության սկանդալը, ընկերությունը փոխեց գործադիր բարձրագույն պաշտոնատար անձանց կեսին, ինչպես նաև օպտիմալացրեց որոշումների կայացման գործընթացը և տնօրենների խորհրդում անդամությունը՝ աուդիտի հանձնաժողովին վերապահելով համապատասխանության հետ կապված հարցերի առավել արդյունավետ լուծման իրավասությունները:
Այդ իսկ պատճառով ընկերության էթիկական վարքագծի ապահովումը տնօրենների խորհրդի կամ փակ ընկերությունների դեպքում սեփականատիրոջ գործն է: Վերջին հաշվով պատասխանատվությունը դրված է նրանց վրա, հենց նրանք են իրենց անգործության համար այդ ոլորտում կրում անձնական պատասխանատվության ռիսկը: Կառավարման բարձրագույն մարմինը (տնօրենների խորհուրդը) պետք է պահանջի, որ ընկերության վարչությունը, ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարները կանոնավոր հաշվետվություններ ներկայացնեն հակակոռուպցիոն համապատասխանության ռիսկերի գնահատման վերաբերյալ: Այնուհետև խորուրդը կշռում է այդ ռիսկերը՝ նպատակ հետանդելով նվազեցնել դրանք այնտեղ, որտեղ դա հնարավոր է, և կայացնել ընկերության ապագային վերաբերող տեղեկացված որոշումներ: Տնօրենների խորհրդի կամ համարժեք կառավարման մարմնի շրջանակներում կարելի է դիտարկել ռիսկերի կառավարման հանձնախմբի ձևավորումը՝ դրա կողմից ռիսկերի գնահատումն ու կառավարումը ղեկավարելու համար:
G20/Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության կորպորատիվ կառավարման սկզբունքները որպես տնօրենների խորհրդի առանցքային գործառույթ նախատեսում են ռիսկերի կառավարման քաղաքականության ուղղորդումը և վերանայումը:
Ընկերության տնօրենների խորհուրդը կամ կառավարման համարժեք մարմինը և գլխավոր տնօրենը չափազանց կարևոր դեր են խաղում վերևից «տոն» տալու հարցում՝ ընդգծելով ընկերության համար գործարար էթիկայի և պրոֆեսիոնալ բարեխղճության կարևորությունը, պատշաճ ուշադրություն և ռեսուրսներ հատկացնելով հակակոռուպցիոն համապատասխանությանը: Նրանք պետք է լինեն ընկերության շարժիչ ուժը և էթիկական մշակույթի ջատագովները, պետք է առաջնորդեն իրենց անձնական օրինակով: Նրանց կողմից ընկերության վարքականոնների խախտումները թույլատրում են մյուսներին գործել նման ձևով:
Համապատասխանություն ապահովելու այդ, ինչպես նաև կառավարման այլ առանցային գործառույթներ իրականացնելու համար տնօրենների խորհուրդը կամ կառավարման համարժեք այլ մարմինը և գլխավոր տնօրենը պետք է հետևեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքներին:
Կարևոր է իմանալ, որ այս սկզբունքները բացառապես չեն կիրառվում միայն ֆոնդային բորսաներում ցուցակված խոշոր ընկերությունների կողմից: Կորպորատիվ կառավարման սկզբունքները և առաջադեմ փորձը տարածվում են տարբեր տեսակի ընկերությունների՝ ներառյալ միջին ձեռնարկությունների վրա: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի դրանք համապատասխանեցնել սեփականության տարբեր ձև ունեցող ընկերությունների համար՝ հաշվի առնելով դրանց հատուկ ռիսկերը:
Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։