Փետրվարի 15-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի համագործակցության շրջանակներում անցկացրին «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» թեմայով քննարկումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը: Նա ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից ֆինանասավորվող և հայաստանյան գործընկերների կողմից իրականացվող «Հայաստան. հակակոռուպցիոն վարվելակերպի խրախուսումը և բարեփոխումները» ծրագրի հիմնական նպատակներն ու բաղկացուցիչները, ինչպեսև Կորպորատիվ կառավարման կենտրոնի դերակատարումն այդ ծրագրում:
Նրա խոսքով, ծրագիրը նպատակը Հայաստանի գործարար հատվածում հակակոռուպցիոն համապատասխանության ընկալման բարելավումն է, պետություն-մասնավոր կապի խթանումը՝ ոլորտի շրջանակում: Նարինե Մելիքյանը նշեց, որ նպատակների իրականացման համար առաջիկա ամիսներին դասըթացներ են կազմակերպվելու բիզնես ներկայացուցիչների համար՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նախատեսվում է նաև օգնություն տրամադրել ընկերություններին՝ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի մշակման ու ներդրման համար:
«Մենք փորձելու ենք այս ծրագրի շրջանակներում կոլեkտիվ համագործակցության, կոլեկտիվ հակակոռուպցիոն համապատասխանության միջոցառումների իրականացման համար նյութեր նախապատրաստել»,- նշեց Նարինե Մելիքյանը:
Մարիամ Զադոյանը, ով Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) ներկայացուցիչն է, ներկայացրեց բիզնես ոլորտում կատարված կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները: Նրա խոսքով, մոտ 3 տարի առաջ իրականացրած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում Բիզնեսում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ զեկույց է պատարստվել և շուրջ 117 առաջարկություններով ներկայացվել է կառավարություն: Հարկային, մաքսային, տնտեսական ազատ մրցակցության, թույլտվությունների ու լիցենզիաների, պետական գնումների, համակարգային բիզնես բարեփոխումների ոլորտների վերաբերյալ առաջարկությունների մեծ մասն ընդունվել է կամ կատարման փուլում է:
«Այժմ Երևանում և ԻՀԱ մարզային գրասենյակներում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Գավառում շուրջ 75 փոքր և միջին ձեռնարակտերերի հետ են աշխատում: Արդեն ներկայացվել է, թե ինչ է հակակոռուպցիոն համապատասխանությունը, ինչ ռիսկեր կոռուպցիոն կարող է առաջացնել իրենց բիզնեսի համար և այլն»,-ասաց Մարիամ Զադոյանը:
Նա նաև նշեց, որ այս ընկերությունները մասնակցելու են մարտ ամսին նախատեսվող դասընթացներին: Իրավաբանները նաև նրանց անվճար իրավաբանակն խորհրդատվություն կտրամադրեն և կօգնեն իրենց ընկերություններում ներդնել հակակոռուպցիոն համապատասխանթության ծրագիրը:
Առևտրաարդյունաբերական պալատների դերը կոռուպցիայի դեմ պայքարում ներկայացրեց Վլադիմիր Ամիրյանը: Նա նշեց, որ արդեն թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է նկատվում: «Կարծում եմ թեման հիմա ավելի ակտուալ է դառնում: Ընտրել ենք գործողությունների մի քանի ուղղություն: Հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ նոր ուղեցույց կմշակվի, որը հանրությանը կներկայացվի հաջորդ ամիս, մյուս երկու գործընկերների հետ արդեն հարցաթերթեր են կազմել, իսկ մասնավոր հատվածում նաև դասընթացներ կկազմակերպվեն: Դրանից հետո ցանկության դեպքում կաշատենք համապատասխանության ծրագիր ներդնել այդ կազմակերպություններում»,-ասաց Վլադիմիր Ամիրյանը:
Նարինե Մելիքյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության արդյունքները: Նա նշեց, որ հետզոտությունն իրականացվել է հարցման միջոցով՝ երեք կազմակերպությունների համատեղ ուժերով: Հարցմանը մասնակցել են 188 կազմակերպություններ:
Հետազոտությունը նպատակ է հետապնդել՝
«Հարցված ընկերությունների մոտ բավականաչափ բարձր է եղել կոռուպցիայի ու դրա հետևանքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ընդգծված է եղել կոռուպցիայի նկատմամբ բացասական և քննադատական վերաբերմունքը»,-նշեց Նարինե Մելիքյանը՝ անդրադառնալով նաև մյուս հատկանշական արդյունքներին:
Հավելենք, որ բիզնես սեկտորի ներկայացուցիչները, ովքեր ևս մասնակցում էին քննարկմանը, մեծ հետաքրքրություն ներկայացրեցին և ցանկություն հայտնեցին մասնակցել առաջիկա դասընթացներին: Նրանք պատարաստակամություն հայտնեցին իրենց ընկերություններում ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։