Ստուգել հայտի կարգավիճակը

Բիզնես ներկայացուցիչների համար մեկնարկեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը

22.02.2019

Կորպորատիվ կառավարման կենտրոնը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, այսօր՝ փետրվարի 22-ին բիզնեսի ներկայացուցիչների համար սկսեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը:

Այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատվածգործակցության խթանումը:

Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը նշում է, որ Երևանում և Հայաստանի մարզերից 2-ում իրենց կազմակերպության կողմից 5 դասընթաց կանցկավի: Երևանում կայացած առաջին դասընթացին մասնակցեցին թվով 15 կազմակերպության ներկայացուցիչներ: Դասընթացի ավարտին մասնակիցները նաև սերտիֆիկատներ կստանան: Նարինե Մելիքյանի խոսքով, ոչ բոլոր մասնակցիներն են իրազեկ թեմային:

«Դասընթացի 15 մասնակիցներից միայն մեկն է ամբողջությամբ իրազեկ թեմային: Եթե 10 բալանոց համակարգով դիտարկենք, ապա մասնակիցներն ընդհանուր առմամբ 3-4 միավորի են իրազեկված»,-նշում է նա:

Նարինե Մելիքյանը նաև նշում է, որ եթե յուրաքանյչուր խմբի մասնակիցների գոնե կեսի հետ հետագայում շարունակվի համագործակցությունը և համապատասխանության ծրագրեր ներդրվեն կազմակերպություններում, ապա լավ արդյունք կգրանցվի:

«Կարելի կազմակերպություններում, եթե ողջ ամբողջությամբ, ապա գոնե որոշ մասեր ներդնել, օրինակ վարքականոնները բարելավել, ուսուցումներ կազմակերպել և այլն: Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ներդնելու համար կազմակերպության բարձրագույն օղակից սկզբնական շրջանում որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի իրենք էլ հասկանան սա: Պետք է դասընթացի մասնակիցներն էլ նրանց ներկայացնեն, բացատրեն ծրագրի էությունը: Մենք՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, մինչև հոկտեմբերի 1-ը անվճար ծառայություններ ենք մատուցելու»,-նշեց Նարինե Մելիքյանը:

Դասընթացը Երևանի պետական համալսարանի Հանրային կառավարման բաժնի դասախոս Կատերինա Ալթունյանին հետաքրքրել է, քանի որ դասավանդում է հանրային-մասնավոր համագործակցության թեմաներով, իսկ դասընթացի շրջանակում ներկայացվող նյութերը պարզբանումներ են տալիս նաև գործնականում հանդիպող խնդիրների վերաբերյալ:

«Կորպորատիվ կառավարման սկզբունքները և միջազգային փորձի ներդրումը շատ կարևոր է կոռուպցիայի հաղթահարման տեսանկյունից: Սա նաև ընդհանուր մթնոլորտը կփոխի և թույլ կտա զարգանալու ոչ միայն խոշոր, այլ նաև փոքր  միջին բիզնեսի համար որն իրականում շատ կաղում է ՀՀ-ում»,-նշում է Կատերինա Ալթունյանը:

«Եթե մեր երկիրը որդեգրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը, ուրեմն պետք է բոլորս էլ մեր մասով հնարավորինս աջակցենք: Եթե անգամ հեղափոխությունն էլ չլիներ, մենք տեսնում էինք, որ արդեն անհնար է այս կոռուպցիոն միջավայրում գոյատևել»,-նշում է Հայկուհի Ռուբինյանը, ով «Հայ նախագիծ» բաց բաժնետիրական ընկերության մարդկային ռեսուրսների կառվարման բաժնի վարիչն է:

Նրա խոսքով, ընկերությունում շուրջ 135 աշխատող կա և պատրաստվում են ընկերությունում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր ներդնել, ինչի համար հնարավոր է որոշ դասընթացներ կազմակերպվեն նաև աշխատակիցների համար: «Մեր ընկերությունում մինչ այժմ չեմ տեսել կոռուպցոին ռիսկեր, բայց ցավոք, կոռուպցիան միայն կաշառք տալը և վերցնելը չէ: Օրինակ, մի քանի կազմակերպություններ պայմանավորվեն, երբ մասնակցում են ինչ-որ գնման մրցույնթների, և ես արտաքին կապերի հետ կապված ազնիվ մրցակցության խնդիրներ էի տեսնում: Պետք է այս առումով գրագետ և զինված լիեննք, հնարավորինս աջակցենք այս ծրագրի իրագործմանը»,-նշում է Հայկուհի Ռուբինյանը:

«Արմսվիզ» բանկ փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Միհրան Գալստյանի խոսքով, ծրագրի ներդրումը կազմակերպությունների համար իրավական առումով խոչընդոտներ չի կարող ստեղծել, քանի որ նրանք իրավազոր են իրենց կանոնադրություններում փոփոխություններ կատարել: Նա նաև նշում է, որ նմանատիպ ծրագրերը կարող են նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն կազմկերպությունների ղեկավարներն իրենք պետք է պատրաստակամություն հայտնեն ծրագրին կուրորեն հետևելու: « Ինչու՞ կուրորեն, որովհետև սա այնպիսի գործընթաց է, որ երբ ընտրում ես պայքարի սկզբունքները, պետք է դրանց կուրերն հետևել ու իրականացնել, այլապես դրա վերլուծումը կարող է բերել այլ շեղումների»,-նշում է նա:

Հավելենք, որ դասընթացի շրաջանակում ներկայացվել և քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ կոռուպցիայի տեսակները, դրանց ազդեցությունը բիզնեսի վրա, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի էությունը, միջազգային փորձը, դրա առավելություններն ու հիմնական օգուտները, հիմնական բաղադրիչները և մի շարք այլ հարցեր:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Ալիսա Չիլինգարյան

 

 

Վերադառնալ ցանկ