Ստուգել հայտի կարգավիճակը

ՀՀ-ում դեղերի ներմուծման ոլորտում 90% մոնոպոլիա է առկա. ահազանգ քաղաքացուց

07.03.2019

Bizprotect.am կայքը, լինելով ազդարարման յուրօրինակհարթակ, ուղղված էբիզնեսոլորտիգործունեությանըխոչընդոտողկոռուպցիոն և ցանկացածայլ հարցերի, ռիսկերիևխնդիրների վերհանմանը: Կայքի միջոցով մի շարք քաղաքացիներանանունահազանգներ եններկայացնում և ոլորտային առկա խնդիրների մասին բարձրաձայնելով՝ հնարավորությունեն ստանում համապատասխան պետական իրավասու մարմինների կողմից ստանալ հիմնավորումներ և պարզաբանումներ:       

ՀՀ-ում գործում է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, որը դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում իրականացնում է վերահսկողություն, կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում։

Այս ոլորտում առաջացած խնդիրների մասին ստացել Բիզպաշպանը անանուն ահազանգ է տացել, որում ասվում է․       
«Հայաստանում գործող ամենախոշոր դեղագործական ընկերությունները, որոնք զբաղվում են նաև դեղերի ներմուծմամբ («Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ», «Նատալի ֆարմ», «Արֆարմացեա», «Տոնուս լես», «Ռիխտր Լամբրոն») առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության հետ միասին խոչնդոտում են մյուս մանր ներմուծողներին։ Հայաստանում գտնվող դեղերի 90%ը ներմուծում են մոնոպոլ անձինք: Ինչպե՞ս է ձևավորվում դեղերի մոնոպոլիան։ Ներմուծողը պայմանավորում է դեղ արտադրողի հետ, որն իմ համար դեղի տուփի վրա ավելացնում է մի նշան կամ տառ, որն ընդհանրապես կապ չունի դեղի բաղադրության հետ բերում գրանցում են Հայաստանում տվյալ տեսքով: Դրանից հետո վաճառում են տվյալ դեղն 3-ից 4 անգամ թանկ, քանի որ տվյալ տուփից ոչ ոք չի կարող գտնել, որ ներմուծի: Հայաստանում դեղերն կարելի է էժանացնել 
20 %-ով մի օրվա մեջ առանց ԱԱՀ-ն հանելու միայն մրցակցության միջոցով»։          

Վերոնշյալ խնդրի վերաբերյալ գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին՝ ստանալու խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող համապատասխան գործողությունների մասին տեղեկություն։  

Վերադառնալ ցանկ