Ստուգել հայտի կարգավիճակը

Փոքր և միջին բիզնեսը քայլեր է կատարում՝ կոռուպցիոն դրսևորումներից զերծ աշխատելու ուղղությամբ

15.03.2019

Այսօր՝ մարտի 15-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) Գավառում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարակտիրական ընկերությունների ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը:

Այս ծրագիրն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գավառի մասնաճյուղի ղեկավար, իրավաբան Լիանա Մակվեցյանը ողջույնի խոսքով հանդես եկավ՝ նշելով, որ հակակոռուպցիոն բնույթի միջոցառումները մեծապես կնպաստեն Գեղարքունիքի մարզում բիզնեսի զարգացմանը և առավել անխոցելի կդարձնեն վերջիններիս գործունեությունը: «Ինչպես ծրագրի ընթացքում, այնպես էլ հետագայում մեր կազմակերպությունը կնաստի բիզնես ընկերությունների աջակցմանն ու հզորացմանը, խորհրդատվություն կտրամադրի՝ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ներդնելիս»,-նշեց նա:

Դասընթացի մասնկիցները կոռուպցիան նկարագրելիս նշում էին, որ այն հիմնականում կաշառք տալն է, որը հատկապես կատարվում է պեական մարմինների և հասարակության անդամների միջև: Նրանց խոսքով, թեպետ Քրեական օրեսնգրքով որպես այդպիսին կոռուպցիա սահմանումը չկա նախատեսված, բայց կոռուպցիոն դրսևորումների համար պատասխանատվություն նախատեսված է:

ԻՀԱ-ում «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը ներկայացրեց, թե որոնք են կոռուպցիան, ինչ դրսևորումներ այն ունի, նշելով՝ փողը, պարտքերի մարումը, անձի օգտին որոշակի գործողությունների կատարումը, անձի օգտին որոշակի գործողությունների կատարումից զերծ մնալը:

Այնուհետև նա ներկայացրեց հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի բաղադրիչներն ու միջազգային հիմնական հակակոռուպցիոն նախաձեռնությունները:

Ծրագրի փորձագետ Լուսինե Նալբանդյանը խմբային աշխատանք անցկացրեց մասնակիցների հետ: Նրանք խաղի միջոցով պարզեցին թե ինչու է բիզնեսներին անհրաժեշտ ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը:

Նշենք, որ մասնակիցները դասընթացի սկզբում թեստեր լրացրեցին, որոնցում ներառված են կոռուպցիոն սխեմաների, հակակոռուցիոն համապատասխանության ծրագրի մասին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվում ողջ դասընթացի ժամանակ: Դասընթացի ավարտին, մասնակիցները երկրորդ անգամ լրացրեցին նույն թեստը՝ համեմատելու համար, թե ինչ գիտելիքներ են ձեռք բերվել դասընթացի արդյունքում:

Վարդուհի Բադալյանը, ով ներկայացնում էր «Ծաղկավանք» միջհամայնքային մանկական կենտրոն կազմակերպությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ կոռուպցիան Հայաստանի և հատկապես բիզնեսի համար մեծագույն աղետներից մեկն է: «Եթե բիզնես դաշտը մաքուր լինի, ապա լավ բիզնես վարելու շանսերը կավելանան: Նման դասընթացները ստեղծում են առողջ բիզնես միջավայր, որտեղ այն առողջ մրցակցության պայմաններում է առաջ գնում և կարիք չկա լրացուցիչ կոռուպցիայի դիմել, քանի որ նմանատիպ մյուս բիզնեսները կոռումպացված են»,-նշեց նա: Վարդուհի Բադալյանի խոսքով, բիզնեսի անառողջ դաշտում մոնոպոլիաներ են գոյանում և փոքր ու միջին ձեռներեցությունը միանգամի «խեղդվում է», իսկ տնտեսությունը՝ հետընթաց ապրում:

«Դասընթացը պետքական ու պրակտիկ գիտելիքներ տվեց, քանի որ երբեք չէի մտածի, որ կարելի է կոռուպցիոն ռիսկերը գնահատել, ներկա կամ ապագա աշխատակազմն այնպես դաավորել, որպեսզի առավելագույն նվազեցվի թե կոռուպցիոն ռիսկերը, թե ներքին աշխատանքում, թե արտաքին հարաբերություններում: Այժմ նոր ռիսկեր ինձ համար բացահայտեցի, որոնք նախկինում չէի գնահատել, որոնց դեմ դասընթացի շնորհիվ առավել արդյունավետ կկարղանամ պայքարել»,-նշեց նա:

«Մանթաշով» միության հաշվապահ-ծրագրային համակարգողը՝ Շուշան Խաչատրյանը նշեց, որ դասընթացը նախ հետաքրքիր էր նրանով, թե ըստ ընկերության կազմակերպաիրավական ձևի՝ տարբերություն կա կոռուպցիայի տեսանկյունից: «Սա հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ գործարքներ ենք մենք իրականցնում: Գուցե մենք չենք հասկանում, որ այն իր մեջ կոռուպցիոն դրսևորում է ներառում, և այն հետագայում մեզ համար կարող է ռիսկային լինել: Դասընթացին մասնակցելու պատճառներից մեկն էլ գործընկերի հետ հարաբերակցությունն է, այսինքն՝ նոր գործընկեր ձեռք բերելիս ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել: Վերջերս եմ իմացել, որ շատ կազմակերպություններ ուշադրություն են դարձնում, թե արդյո՞ք իրենց գործընկերը պաշտոնական կայքէջ կամ ֆեյսբուքյան էջ ունի, թե ոչ»,-նշեց նա:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

 

 

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ