Կորպորատիվ կառավարման կենտրոնը մարտի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 3-րդ դասընթացը:
Դասընթացավար, «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ գործընկեր, Կորպորատիվ կառավարման կենտրոնի քույր կազմակերպության՝ Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց տնօրենների խորհրդի, ինչպեսև բաժնետերերի և բարձրագույն ղեկավարության հանձնառությունը՝ ծրագրի ներդրման հարցում: Նա նշեց նաևմ թե ինչ է հակակոռուպցիոն համապատասխանությունը և ինչու է այն անհրաժեշտ ընկերություններին, ինչպես պետք է մշակել ու բացահայտել հակակոռուպցիոն հանձնառությունը, և թե ինչպես պետք է պաշտպանել աշխատակիցներին հետապնդումներից ու ճնշումներից:
Դասընթացավար Արթուր Հարությունյանն էլ նշեց, թե ընկերությունների հետ աշխատանքի ժամանակ ովքեր են համարվում երրորդ անձիք, նրանց ուսումնասիրության ինչ հիմնարար սկզբունքներ պետք է կիրառի տնօրենների խորհուրդը (ռիսկերով պայմանավորված համապատասխան ուսումնասիրություն, բիզնես հիմնավորման ընկալում, երրորդ կողմի հետ հարաբերությունների շարունակական մոնիթորինգ):
Նշենք, որ Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը ներկայացրեց նաև ոչ միայն ծրագրի ներդրման, այլև ներդրումից հետո ինչպես պետք է սահմանել կազմակերպության աշխատակիցների համար նախատեսված դասընթացների թեմաները, ինչ հաճախականությամբ պետք է կազմակերպել դրանք, ինչպես պետք է ստուգել աշխատակիցների գիտելիքները դասընթացից առաջ և հետո, ինչպես նաև խորհրդակցության և համագործակցության ի՞նչ եղանակներ պետք է կիրառել:
Նշենք, որ այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։