Ստուգել հայտի կարգավիճակը

Հանդիպում Ֆինանսերի նախարարության ներկայացուցչի հետ․ բիզնես ներկայացուցիչներն ունեն բացառիկ հնարավորություն խոսելու պետական գնումների ոլորտում առկա խնդիրների մասին

12.04.2019

2019թ․ ապրիլի 16-ին ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում տեղի է ունենալու «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» վերնագրով թեմատիկ քննարկում։

Քննարկման ժամանակ ներկա են լինելու ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվելու պետական գնումների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև ներկայացվելու են Bizprotect.am կայքի միջոցով ստացված այն բողոքները, որոնք վերաբերում են պետական գնումների ոլորտին։

Ուստի, սա բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար ոլորտի պատասխանատու պետական պաշտոնատար անձին հանդիպելու և ուղղակիորեն ներկայացնելու պետական գնումների ոլորտում առկա հիմնական խնդիրների մասին, իսկ ազդարարման յուրահատուկ և անանուն հարթակ հանդիսացող Bizprotect.am կայքի միջոցով բարձրաձայնելու խնդիրների մասին։

Քննարկումը տեղի է ունենալու 16.04.2019 թ.-ին «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» դահլիճում։

Քննարկումը սկսում է ժամը 11։00-ին։ Գրանցման համար անհրաժեշտ է ներկայանալ ժամը 10։45-ին։

Քննարկման օրակարգը հասանելի է հետևյալ հղմամբ՝ Օրակարգ 16.04.2019.doc:

 

 

Վերադառնալ ցանկ