Կարո՞ղ է կոռուպցիան դրական ազդեցություն ունենալ ընկերության գործունեության վրա: Այս հարցին պատասխանել են 188 կազմակերպություններ: Հարցումը կազմակերպվել էր 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության ընթացքում:
Հավելենք, որ հարցումն անցկացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը (93%) մերժել է կոռուպցիայի դրական ազդեցությունը, իսկ 6%-ը ընդունել այն: