Ստուգել հայտի կարգավիճակը

Ծանոթացե´ք բիզնեսում «կարմիր դրոշակներ» հասկացությանը

27.08.2019

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» hասարակական կազմակերպությունը Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում ստանձնել է հանձնառություն Հայաստանյան բիզնեսներում ներդնել Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր՝ ՀՀԾ (Anti-Corruption Compliance Programs), որոնք կնպաստեն Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։
           

Շարունակելով իրազեկումների շարքը ՀՀԾ բաղադրիչների վերաբերյալ՝ այս անգամ բիզնես ընկերությունների ուշադրությունն ենք հրավիրում՝ ծանոթանալուբիզնեսում «կարմիր դրոշակների» (red flags) վերաբերյալ կարգավորումներին։ Այսպիսով, բիզնես գործունեության ընթացքում կազմակերպությունների համար կարող են առաջանալ պոտենցիալ «կարմիր դրոշակներ», որոնք ազդակներ են ընկերության համար՝ վերանայելու իր գործունեությունը և իրականացնելու ռիսկերի գնահատում։ Այդ դրոշակները կարող են առաջանալ որևէ ընկերության համար, անունից և/կամընկերության հետ համագործակցող գործընկերոջ, մատակարարի, հաճախորդի, պաշտոնատար անձի և այլ երրորդ անձանց (Երրորդ անձինք) աշխատանքի ընթացքում։ Եթե Երրորդ անձինք ներգրավված են կամ մեղադրվում են անօրինական գործերում ներգրավված լինելու մեջ կամ Երրորդ անձինք կաշառք տալու կամ վերցնելու համբավ ունեն, ապա կազմակերպությունում ՀՀԾ-ի համար  պատասխանատու անձը իրազեկվելուն պես պետք է անմիջապես ձեռնարկի որոշակի միջոցներ։ Օրինակ, նա կարող է տեղյակ պահել ղեկավարությանը՝ վերանայելու տվյալ գործընկերոջ հետ պայմանագրային հիմքով հարաբերությունները կամ կիրառելու ազդարարման մեխանիզմներ։           

Մեկ այլ «կարմիր դրոշակների» առկայության մասին դեպք է, երբ Երրորդ անձինք խնդրում կամ պահանջում  են չնախատեսված  միջնորդավճար և/կամ այլ լրացուցիչ վճար, շռայլ ծախսեր և/կամ նվերներ մինչևընկերության հետ որևէ հարցով բանակցությունները կամ քննարկումները սկսկելը, որևէ պայմանագիր ստորագրելը կամ ընկերության համար որևէ գործընթաց իրականացնելը կամ շարունակելը։ Լինում են դեպքեր, երբ Երրորդ անձինք  պահանջում են չնախատեսված կանխիկ գումար, հրաժարվում են ստորագրել համապատասխան պայմանագրերը, հրաժարվում են վճարման դիմաց տրամադրել հաշիվ ապրանքագիր կամ վճարման փաստը հավաստող այլ փաստաթուղթ։

            «Կարմիր դրոշակներ» համարվող դեպքեր են

1. Երբ վճարումը կատարվում է Երրորդ անձանց բնակության կամ գործունեության վայրին չհամապատասխանող այլ երկիր կամ աշխարհագրական վայր,

2. Երրորդ անձինք պահանջում են չնախատեսվածմիջնորդավճար և/կամ այլ լրացուցիչ վճար ծառայությունը «մատուցելու» համար,

3. Երրորդ անձինք վճարումը կատարում են` դրսևորելով դիտավորյալ անփութություն և «չնկատելով» հավանական օրինական խախտումները,

4. Երրորդ անձինք պահանջում են իրենց ընկերոջը, մերձավոր ազգականին և/կամ բարեկամին աշխատանքի ընդունել և/կամ այլ արտոնություններ տալ,

5. Երրորդ անձինք պահանջում են գործի մեջ ներգրավել այնպիսի գործակալի, միջնորդի, խորհրդատուի, առաքիչի, մատակարարի և այլ Երրորդ անձի, ով անհայտ է Ընկերության համար կամ սովորաբար չի ներգրավվում նմանատիպ գործերում,

6. Երրորդ անձինք կոնկրետ պաշտոնատար անձանց հաճախակի տանում են թանկ ճաշկերույթներիկամ ապահովում են պարբերաբար նրանց մասնակցությունը այլ միջոցառումների,

7. Երբ կազմակերպությունը Երրորդ անձանցից ստանում է նմուշային ձևին չհամապատասխանող և փոփոխված/իրեն հարմարեցված հաշիվ-ապրանքագիր,

8. Երրորդ անձինք հաշիվ-ապրանքագիր են ներկայացնում կոմիսիոն կամ որևէ այլ վճարի համար, որը գերազանցում է մատուցված ծառայության փաստացի արժեքը։

ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ի՞նչ անել

Ստեղծեք հետաքննող խումբ, որը կազմված է ընկերության մենեջերներից, անհրաժեշտության դեպքում՝ ներգրավվեք կազմակերպությունում չաշխատող անկախ մասնագետների։ Հետաքննության ընթացքում գրառումներ կատարեք բոլոր իրականացված գործողությունների մասին:

Վերանայեք ձեր հաշվապահական փաստաթղթերը ապացույցներ գտնելու համար:

Յուրացումների վերաբերյալ բավարար ապացույցներ ունենալուց հետո սահմանափակեք կամ արգելեք մեղավոր աշխատողին մուտք ունենալ ընկերության ֆինանսական աղբյուրներին:

Բացահայտե՛ք յուրացման աղբյուրը։ Եթե դուք դեռ չունեք ազդարարման համակարգ (թեժ գիծ, հեռախոս և/կամ էլ.փոստի հասցե), ապա այժմ այն ստեղծելու ժամանակն է:

Խրախուսե՛ք և պաշտպանե՛ք հանցավոր արարքի կատարման վերաբերյալ ազդարարող անձին։

Ի՞նչ չանել

Մի՛ մեղադրեք: Նույնիսկ եթե կա մի փոքր հավանականություն, որ ինչ-որ մեկը իրականում անմեղ է, հետևեք պատշաճ ընթացակարգին և ընկերության ներքին կանոնակարգերին։ Կեղծ մեղադրանքը կարող է անուղղելի վնաս հասցնել աշխատողի և ձեր ընկերության միջև փոխհարաբերություններին՝ հասցնելով ընդհուպ մինչև դատական կարգով հարցի լուծմանը:

Մի՛ հարցաքննեք հնարավոր մեղավորներին իրար հետ միասին և մի՛ հարցաքնեք կասկածյալ աշխատակիցներին ինքնուրույն և միայնակ։ Բոլոր հարցազրույցների ժամանակ ապահովեք կադրերի պետի կամ կադրերի համար պատասխանատու այլ մասնագետի ներկայությունը՝ արձանագրելու ընթացքը և կատարելու նշումներ։

Ձեր կասկածների մասին մի՛ բացահայտեք նախքան հիմնավոր ապացույցներ ունենալը: Հավաքե՛ք հնարավորինս բավարար և հավաստի ապացույցներ նախքան ձեր քննությունը հայտնի դարձնելը: Կասկածյալը կարող է ջնջել էլ.փոստերը կամ մաքրել ֆինանսական գործարքների վերաբերյալ գրառումները, եթե պարզ դառնա, որ նման հետաքննություն է իրականացվում ընկերությունում։

Մի՛ փորձեք օրենքը ձեր ձեռքերում դարձնել գործիք: Համագործակցե՛ք իրավապահ մարմինների հետ`օգնելու նրանց իրենց գործը կատարելու արագ։ Եթե դուք անհանգստացած եք հնարավոր բացասական ազդեցության մասին, խորհրդակցեք ընկերության փաստաբանի հետ՝ պարզելու, թե ինչպես վարվել:

Վերադառնալ ցանկ