Ստուգել հայտի կարգավիճակը

Հակակոռուպցիոն դպրոցում քննարկեցին տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման հարցերը

03.09.2019

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում փոձագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Լուսինե Նալբանդյանի հետ քննարկեցին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը (ՀՀԾ)։

Նա  ներկայացրեց իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ տարածված մոդելները՝ ներկայացնելով անգլոսաքասոնական և մայրցամաքային իրավունքի երկրների փորձը։

Այնուհետև, նա խոսեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, որոնց շրջանակում Հայաստանը պարտավոր է նախատեսել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը։ Շեշտադրում կատարեց ՀՀԾ-ի ներդրման անհրաժեշտության վրա Հայաստանում՝ ներկայացնելով փաստեր ՀՀ-ում բիզնես ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, մասնավորապես՝ Հայաստան ներդրումներ կատարող երկրների կոռուպցիայի դրսևորումներով հանդես գալու բարձր ռիսկայնությունը։ Ինչպես նաև, նա անդրադարձավ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների անհատական և գլոբալ օգուտներին, եթե վերջիններս ներդնեն ՀՀԾ-ն իր բոլոր բաղադրիչներով։ Նրա խոսքով՝ մասնավոր ոլորտին անհրաժեշտ է ՀՀԾ-ի ներդնումը։ Այն կօգնի ընկերությանը խուսափել քրեական պատասխանատվությունից, կկրճատի գործարարության ծախսերը, կներգրավվի նոր ներդրումներ, կբարձրացնի տվյալ ընլկերության գործարար համբավը, կառողջացնի ՀՀ-ի բիզնես միջավայրը և կկանխի կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալը, ինչը աստիճանաբար կնպաստի կոռուպցիայի նվազեցմանը բիզնես ոլորտում։

ՀՀԾ-ի կարևոր է սկզբունք է ընկերության ղեկավարի ներգրավվումը տվյալ գործընթացքում, հաշվետվողականությունը, գործընթացի թափանցիկությունը, արդյունավետությունը, վերահսկողությունը և աշխատակիցների ներգրավվումը։ Փորձագետն իր խոսքում նշեց, որ կարևոր է ՀՀԾ-ն, ներառյալ՝ կորպորատիվ  կառավարման, էթիկայի, գործարար շրջանառության կանոնները ներդնելիս հանձնառությունը դրսևորվի ղեկավարության կողմից։ Ղեկավարությունը պետք է ձգտի ներգրավել աշխատակիցներին այդ գործընթացի մեջ՝  օրինակ ծառայելով նրանց համար։

«Կարևոր է նաև ռիսկերի գնահատումը։ Պետք է որոնել թույլ կողմերը, որոշել կոռուպցիայի ծագման հավանականության աստիճանը, հատուկ ուղադրություն դարձնել կոռուպցիայի ծագման հնարավորությունների վրա։ Պետք է ներդնել ռիսկերի կառավարման պլան, կատարել պլանի գնահատում և պարբերաբար վերանայել պլանը։ ՀՀԾ-ն քարացած համակարգ չէ․ այն ենթադրում է մշտապես բարելավում և մոնիթորինգ։ Չենք կարող ՀՀԾ-ն ներդնել միայն մասնավոր սեկտորում և հաջողել կոռուպցիայի դեմ պայքարում․ այն պետք է գործի նաև հանրային ծառայողների շրջանակում»,-նշեց Լուսինե Նալբանդյանը։

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ