Ստուգել հայտի կարգավիճակը

««Երևան Սիթիում» մեզ հերթով գրանցումից հանում են»․ ազդարարում

08.05.2020

Բիզպաշտպան կայքի միջոցով շարունակում են ազդարարումներ ստացվել Covid-19 նոր կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության և արտակարգ դրության պարետի որոշումներով ներկայացված սահմանափակումների հետևանքների հետ կապված։

Բիզպաշտպանի ֆեյսբուքյան էջով ապրիլի 28-ին ազդարարում է ստացվել ՀՀ պարետի որոշման և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ։

«Շատ լավ է, որ տեքստիլի աշխատողների մասին խոսեցինք, «Երևան Սիթիի»  մասին ահավոր է խոսելը․ մեզ նույնիսկ չեն կանչում գործի և հերթով գրանցումից հանում են։ Շատ եմ խնդրում, այս հարցով մի բան արեք, որովհետև մեզ զրկեցին պետական օժանդակությունից՝ ասելով, որ մենք աշխատում ենք, սակայն՝ սուտ, մենք չենք աշխատում»։

Ազդարարման վերաբերյալ գրություն է ուղարկվել ՀՀ-ում արտակարգ դրության պարետին։ 

Հիշեցնենք․ արդեն տեղեկացրել ենք, որ Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել էր ահազանգ՝ ուղղված «Ալեքս Տեքտիլ» ՍՊԸ-ի դեմ: Պետեկամուտների կոմիտեի հետ համարգործակցության արդյունքում պարզ դարձավ, ոև ՀՀ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետի համաձայնագրի համաձայն «Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ԱՊԸ-ում իրականացվել է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 5 չձևակերպված աշխատող և առաջադրվել է տուգանք՝ 1,250,000 դրամի չափով:

 

Վերադառնալ ցանկ