Բիզպաշտպան կայքը հուլիսի 13-ին անանուն ազդարարում է ստացել Արմավիրի մարզից՝ աշխատակիցներին չգրանցելու և հարկերից խուսափելու դեպքի վերաբերյալ։
Գրության մեջ մասնավորապես ասվում է․
«Ողջ Արմավիրի մարզում գործում են փայտե արկղերի արտադրամասեր՝ նախատեսված մրգեր արտահանողների համար, որոնք չունեն պետական գրանցումներ կամ գրանցված են, բայց չեն վճարում համապատասխան հարկեր, չեն գրանցում աշխատակիցներին՝ խուսափելով հարկերից:
Նպատակահարմար է մրգերի կամ բանջարեղենի արտահանումների ժամանակ արտահանողները ունենան նաև ձեռք բերված փայտե արկղների համար համապատասխան հարկային հաշիվներ, որոնք դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, որը կստիպի արկղ արտադրողներին ստանալ պետական գրանցումներ»:
Նշենք, որ Բիզպրոտեկտը հարցի հետ կապված գրություն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեին։