Ստուգել հայտի կարգավիճակը

Մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից

12.01.2026
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մասնավոր օգտագործման տարածքների ձնամաքրմանը։ Նա հայտնել է, որ Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։
Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։
 
«Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու երևանցիների անվտանգ տեղաշարժը»,-նշել է քաղաքապետը:
Վերադառնալ ցանկ