Ստուգել հայտի կարգավիճակը

«Ֆինանսաբանկային և վարկային կազմակերպություններին վերաբերող հարկային օրենսդրության դրույթներ» թեմայով դասընթաց

16.05.2017

ՊԵԿ ուսումնական կենտրոնը 2017թ-ի մայիսի 25-ից 26-ը կազմակերպում է «Ֆինանսաբանկային և վարկային կազմակերպություններին վերաբերող հարկային օրենսդրության դրույթներ» թեմայով 2-օրյա դասընթաց առևտրային բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար: Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ս/թ մայիսի 24-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է(ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել   060 544 989,    060 544 951:

 

Վերադառնալ ցանկ