Ստուգել հայտի կարգավիճակը

Կլոր սեղան՝ պետական գնումների ոլորտ բարեփոխումների վերաբերյալ

16.05.2017

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին կազմակերպվելու է կլոր սեղան՝ պետական գնումների ոլորտում առկա խնդիրների և փոփոխությունների վերաբերյալ: 

Հետաքրքրված անձիք պետական գնումների ոլորտին առնչվող իրենց առաջարկություններն ու հարցերը կարող են գրել info@armla.am  հասցեին:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն  իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

 

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Վերադառնալ ցանկ