Ստուգել հայտի կարգավիճակը

ՊԵԿ-ը անվճար դասընթացներ է կազմակերպում

25.05.2017
Պետական եկամուտների կոմիտեն ԵՏՄ մաքսային օրենսդրության, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթների և «Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի» վերաբերյալ անվճար դասընթացներ է կազմակերպում: Քառօրյա դասընթացը տեղի կունենա հունիսի 26-ից 29-ը՝ Իսակով 10 հասցեում: Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության անցկացման նախապատրաստական դասընթացին դիմող ՀՀ քաղաքացիները թեմաների վերաբերյալ տեսական գիտելիքներից բացի՝ դասընթացների ընթացքում կստանան նաև գործնականում առաջ եկող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ: 

Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 011 801 071, 011 801 072 հեռախոսահամարներով:
 
Վերադառնալ ցանկ