Check report status

Հարկային օրենսգրքի քննարկումները շարունակվում են

03.03.2017

Մարտի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը:

Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու արտոնության վերականգնման նպատակահարմարության հարցին, ինչպես նաև քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, օրենսգրքի առանձին կարգավորումների փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման վրա:

 

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Back to the list