«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիցենզավորող մարմինը տրված լիցենզիաների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայտնում է համապատասխան մարմիններին:
Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2006թ. թիվ 1421-Ն որոշմամբ:
Նշված կարգի 4-րդ կետի համաձայն՝ պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է տեսչությանն ուղարկել գրավոր հաղորդագրություն` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում),
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը,
ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:
Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած լիցենզավորված սուբյեկտների կողմից մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը կառավարության կողմից սահմանված կարգով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն գրավոր հաղորդագրություն չներկայացնելը հանդիսանում է վարչական իրավախախտում և նշված իրավախախտման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքով նախատեսված է 40.000-50.000 ՀՀ դրամի չափով տուգանք:
Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: