Check report status

Մաքսային արտոնություններ կտրվեն «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ընկերությանը

14.09.2017

Կառավարության այսօրվա նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից ներկայացվելու է որոշման նախագիծ, որի համաձայն՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
  2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաս­տանի Հանրա­պետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համա­կարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
  3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

NN
ը/կ
ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը
Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման
երկիրը
Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1 8410 Հիդրավլիկ տուրբին հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 374.880.000
2 8483 Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 96.560.000
3 8501 Գեներատոր հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 215.840.000
4 8481 Փական կգ 6240 Չեխիայի Հանրապետություն / - 51.120.000
5 8537 Ցածր լարման բաշխիչ վահանակ կգ 365 Չեխիայի Հանրապետություն / - 45.440.000
6 8537 Ավտոմատ ղեկավարման վահանակ կգ 275 Չեխիայի Հանրապետություն / - 68.160.000
7 8479 Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 25.560.000
Ընդամենը 877.560.000

 

Back to the list