Check report status

Մաքսային փորձաքննության մասնակցելու սահմանափակումը

24.08.2017

Այն դեպքերում, երբ մաքսային գործառնություններ իրականացնելիս ծագող հարցերի պարզաբանման համար պահանջվում են մասնագիտական գիտելիքներ, մաքսային մարմինների կողմից նշանակվում է մաքսային փորձաքննություն:

Մաքսային փորձաքննություն նշանակվում է մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ փոխադրամիջոցների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, առևտրային և այլ փաստաթղթերի և դրանց նույնականացման միջոցների նկատմամբ:

Մաքսային փորձաքննություն իրականացնելու հետ կապված ծախսերը կատարվում են Մաքսային միության այն անդամ պետության բյուջեի հաշվին, որի մաքսային մարմինը նշանակել է մաքսային փորձաքննություն:

Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը չի կարող գերազանցել մաքսային փորձագետի (փորձագետի) կողմից նյութերը քննության առնելու օրվանից 20 (քսան) աշխատանքային օրը, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը կարող է երկարաձգվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձը և նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն մասնակցելու նշանակված փորձաքննության կատարմանը, սակայն դրա փոխարեն վերջիններս իրավունք ունեն ներկա գտնվելու մաքսային փորձաքննություն կատարելու համար մաքսային մարմինների կողմից փորձանմուշների կամ նմուշների ընտրությանը: 

Հիմք՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի  մասին պայմանագրի 138, 139, 141 հոդվածներ

Back to the list