Check report status

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

19.03.2017

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝  վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:

Կազմակերպությունների միաձուլման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը:

Կազմակերպությունների միացման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը:

Կազմակերպության բաժանման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի հարկային պարտավորությունները առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպության վերակազմավորման արդյունքում առաջացած կազմակերպությունը:

 

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Back to the list