Check report status

Ջրային կոմիտեից արհամարհում են գրությանը և խոչընդոտում ինձ անելու հաջորդ քայլը. ահազանգում է ՍՊԸ-ի տնօրենը

11.03.2019

Բիզպաշտպանը կարևորում է տնտեսվարող սուբյեկտ-պետական մարմին փոխադարձ համագործակցության արդյունավետությունը բիզնես դաշտում՝կայուն տնտեսական գործունեության ապահովման համար։

Բիզպաշտպանին ուղղված հերթական ահազանգը պետական մարմնի կողմից ոչ պատշաճ կարգով արձագանքն է տնտեսվարող սուբյեկտի կողմից բարձրաձայնված խնդրին, ինչը խոչընդոտում է վերջինիս դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ստանալու ջրօգագործման թույլտվություն։          

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեններից մեկը Բիզպաշտպանին է դիմել հետևյալ խնդրով․          
«Անհրաժեշտ է Ջրային կոմիտեի հաշվեկշռում գտնվող Գեղի-Եղվարդ ջրատարից օգտագործման իրավունքի պայմանագիր, սակայն Կոմիտեում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ինձ տեղեկացրին, որ չնայած այս բիզնես պրոյեկտը չի խանգարում ոռոգման համակարգին, սակայն տրամադրել այս պահին չեն կարող՝ օրենսդրական կարգավորման պատճառով։ Սակայն, կատարելով ուսումնասիրություններ, դիմելով ՀՀ վարչապետին և խոսելով արդեն առկա մյուս ՓՀԷԿ-երի հետ՝ հասկացա, որ նման իրավական արգելք չկա, և արդեն 4 ամիս չեն տրամադրում ինձ իրավունք և նույնիսկ չեն պատասխանում գրությանը։ Իսկ բանավոր հանդիպան ժամանակ համարձակվում են ասել, որ իրենց խողովակն է՝ նպատակահարմար կլինի, կտանք, չէ՝ չէ։ Ջրային կոմիտեն տարիներ շարունակ աչքի է ընկել նմանատիպ գործելաոճով, այժմ, կարծում եմ, չունենալով մերժման հիմք՝ պարզապես արհամարհում են գրությունը և խոչընդոտում են ինձ անելու հաջորդ քայլը՝ բնապապահնության նախարարությունից ստանալու ջրօգագործման թույլտվություն»։

Այս հարցի վերաբերյալ ուղարկվել է գրություն Ջրային կոմիտեի նախագահին՝ հասկանալու, թե որոնք են վերոնշյալ օրենսդրական արգելքները, որոնք խոչընդոտում են իրականացնել բնականոն բիզնես գործունեություն։

 

Back to the list