Bizprotect.am կայքին շարունակում են դիմել անհատ ձեռնարկատերեր, որոնք ունենում են հարկային հարցերի հետ կապված խնդիրներ։
Բիզպաշտպանը ահազանգ է ստացել հետևյալ խնդրով. «Հոկտեմբերի 17-ին գրանցել եմ ԱՁ, սակայն մինչ հունվար ամիսը գործունեություն չեմ ծավալել ցանկացած տիպի, իսկ հունվարի վերջին կասեցրել եմ ԱՁ, սակայն գոյացել է մոտ 40.000 ՀՀ դրամ պարտք, սոց. վճարումներ և ինչ-ինչ հարկեր»:
Բիզպաշտպանի կողմից քաղաքացուն տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ հոկտեմբերից հունվար ժամանակահատվածում ինքը՝ որպես անհատ ձեռնարկատեր, գրանցված է եղել հարկային մարմնում անհատական ՀՎՀՀ-ով՝ հարկ վճարողի հաշվառման համարով։ Հարկատու ժամանակաշրջանում հարկային մարմնում նա գործող տնտեսվարող սուբյեկտ է եղել, ուստի վերոնշյալ ժամանակաշրջանում նա պարտավոր էր կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունները։