Կառավարությունն այսօր հաստատեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը։
«Այս օրենքների փաթեթը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում կարելի է հեղափոխական համարել։ Ըստ էության, պաշտպանություն է տրվում և սահմանվում է իրավական հարթության մեջ այնպիսի հասկացություն, ինչպիսին է ազդարարն ու ազդարարման համակարգը»,- ներկայացնելով նախագիծն` ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Ազդարար է ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով գործելով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի վերաբերյալ
«Սահմանվել է երեք տիպի ազդարարման համակարգ՝ ներքին, արտաքին ազդարարում և ազդարարում հասարակությանը։ Ներքին ազդարարման դեպքում մենք խոսում ենք այն մասին, երբ ազդարարը համապատասխան կոռուպցիոն դեպքի մասին տեղեկացնում է իր վերադաս անձին, արտաքին ազդարարման դեպքում, երբ ազդարարը կոռուպցիոն բնույթի դեպքի և հանրային շահին ներկայցվող վնասի պարագայում հաղորդում է ներկայացնում իրավապահներին, իսկ ադարարում հասարակությանը՝ երբ նա այդ մասին իրազեկում է լրատվամիջոցներով կամ այլ ձևով տեղեկացնում է հանրությանը»,- շեշտեց տիկին Հովհանիսյանը՝ հավելելով, որ իրավական նոր կարգավորումների շրջանակներում նախատեսված է միասնական էլեկտրոնային այնպիսի հարթակի ստեղծումը, որը հնարավորություն է ընձեռնելու, որ անանուն կերպով ազդարարը կարողանա կոռուպցիոն դպքերի մասին իր տեղեկությունը ներակայացնել իրավապահներին։
Ի դեպ, նման համակարգ արդեն գործում է բիզնեսի ոլորտում, խոսքը ԲիզՊաշտպան համակարգի մասին է։
Օրենսդրական փաթեթով ամրագրվել են նաև ազդարարի պաշտպանության սկզբունքները, սահմանվել է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպքում կոռուպցիոն հանցանքներին առնչակից անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամ ակնկալել համեմատաբար մեղմ պատժվելու հնարավորություն։
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝
«Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը: