Check report status

Նոր կարգավորում՝ գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնման արգելքի հետ կապված․ փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից

15.01.2022

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում է կատարվել, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենքի 11-րդ հոդվածը, որով սահմնաված է անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով, լրացվել է նոր պարբերություններով։

Ըստ այդմ․ 

Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:

Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման և սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Back to the list