Check report status

Հայտնի են 2025 թվականի խոշոր հարկ վճարողները

25.01.2026

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Հրապարակված տվյալներիի համաձայն՝ նախորդ տարվա՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (երբ հավաքագրվել էր մոտ 1.77 տրիլիոն դրամ), խոշոր հարկատուների վճարումներն աճել են մոտ 14.6%-ով կամ շուրջ 259 միլիարդ դրամով։ 2025թ․ 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 946.5 մլրդ դրամ (≈1.95 տրլն), որից մոտ 1 580.3 մլրդ դրամը՝ հարկային մարմնի մասով, իսկ մոտ 366.2 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի մասով։

2025թ․ խոշոր հարկատուների տասնյակը ունի այսպիսի տեսք․

ԴիրքԸնկերությունՎճարված գումար
(մլրդ դրամ)
1 Մոբայլ Սենթր Արտ 77.9
2 Գրանդ Տոբակո 66.1
3 ԶՊՄԿ 52.2
4 Գազպրոմ Արմենիա 43.2
5 Արդշինբանկ 40.2
6 Ամերիաբանկ 29.0
7 Դիջիթեյն 26.6
8 Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ 25.9
9 Սի Փի Էս Էներջի Գրուպ 24.8
10 Սոֆթ Կոնստրակտ 23.8

Առաջատարի դիրքը զբաղեցրած «Մոբայլ Սենթր Արտ»-ը, նախորդ տարի երկրորդն էր՝ շուրջ 66.7 մլրդ դրամով, իսկ այս տարի բարձրացել է առաջին հորիզոնական՝ մոտ 77.9 մլրդ դրամ վճարումով։ Նախկին առաջատար ԶՊՄԿ-ն զգալիորեն նվազեցրել է վճարած հարկերի ծավալը, 2024-ին այն վճարել էր ավելի քան 101.9 մլրդ դրամ, իսկ 2025-ին՝ գրեթե 2 անգամ քիչ։

Back to the list