Check report status

«Հաշվապահների որակավորման քննություններին մասնակցելու» թեմայով նախապատրաստական դասընթաց

16.05.2017

ՊԵԿ ուսումնական կենտրոնը 2017թ-ի մայիսի 22-ից կազմակերպում է «Հաշվապահների որակավորման քննություններին մասնակցելու» թեմայով նախապատրաստական դասընթաց՝ 100 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում: Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացի սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3-4 ակ/ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ս/թ մայիսի 19-ը ներառյալ: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 165.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումը կարող է կատարվել փուլերով): Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի «Հարկային օրենսգիրք» ժողովածուն: Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի ծրագիրը և դասավանդողների ցուցակը կցվում է:

 

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ

1. Հաշվապահական հաշվառում (ընդամենը 36 ժամ)

  • «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք,
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՄՍ),
  • Տիպային խնդիրներ հաշվապահական հաշվառում բաժնից:

 

     2. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ (ընդամենը 33 ժամ)

  • «Հարկերի մասին» ՀՀ օրենք, ՀՀ մաքսային օրենսդրություն,
  • Առանձին հարկատեսակների (շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ,շրջանառության հարկ,գույքահարկ, հողի հարկ) մասին ՀՀ օրենքներ,
  • Այլ պարտադիր վճարների գծով (հաստատագրված վճարներ, արտոնագրային վճարներ, պետական տուրք, տեղական տուրքի վճարներ, ճանապարհային վճար) մասին օրենսդրություն,
  • Տիպային խնդիրներ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ բաժնից:

     3. Տնտեսական իրավունք և աուդիտ (ընդամենը 26 ժամ)

  • ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք,
  • Իրավական ակտերի, լիցենզավորման, ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման, տնտեսական մրցակցության պաշտպանության, բաժնետիրական ընկերությունների, բանկերի և բանկային գործունեության, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքներ, 
  • «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք,
  • Աուդիտի միջազգային ստանդարտներ (ԱՄՍ) 

 

     4. Ֆինանսական վերլուծություն (ընդամենը 5 ժամ)

  • Կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն,
  • Տիպային խնդիրներ ֆինանսական վերլուծություն բաժնից:
Back to the list