Check report status

Հարկայինի տեսուչը ձերբակալվել է տնտեսվարողների իրական շրջանառությունը թաքցնելու համար

19.05.2017

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ձեռք բերված նախնական տեղեկություններով՝  ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ առերեւույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել  է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը եւ չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, մայիսի 13-ին դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ եւ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ՀՔԾ:

Մայիսի 17-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ  օպերատիվ եւ քննչական գործողությունների արդյունքում ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Back to the list